«168 ժամ»-ը գրում է, որ վերջին օրերին քաղաքական կուլիսներում կրկին քննարկվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցը։
«Իսկ որպես վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդներ նշվում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի անունները։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Հ. Աբրահամյանն իր շրջապատին վստահեցրել է, որ սեպտեմբերի վերջին նշանակվելու է վարչապետի պաշտոնում, և որ դա արդեն համաձայնեցվել է ՀՀ նախագահի հետ։ Ինչ վերաբերում է Ի. Զաքարյանի հնարավոր նշանակմանը, ապա խոսակցություններ են շրջում, թե այդ հարցում նրան աջակցում է ռուսաստանցի իր գործընկերը՝ ՌԴ Հաշվիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը։











































