Monday, 13 05 2024
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը

Բարձր մակարդակի խորհրդակցություններ Իրանի և Լեհաստանի միջև

Լեհաստանի արտգործնախարարը, գլխավորելով դիվանագիտական պատվիրակություն, շաբաթ օրը ժամանել է Թեհրան՝ երկկողմ հարցերի և Ուկրայինաի իրադարձությունների հետ կապված հարցերի շրջանակ քննարկելու նպատակով:

Եռօրյա այցի շրջանակում, Լեհաստանի արտգործնախարարն իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպումից բացի, հանդիպելու է նաև Իրանի նախագահ այաթոլլահ Էբրահիմ Ռայիսիի և Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ:

Երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում կքննարկվի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերիմեծ շրջանակ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին լեհ տարագիրների Իրան գալու 80-ամյակի ոգեկոչման արարողությանը մասնակցելը, Լեհաստանի արտգործնախարարի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ծրագրերից է: Լեհաստանի կառավարության և Իրանի միջև մշակույթի, կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության և ԶԼՄ-ների ոլորտներում համագործակցության համաձայնագրի ստորագրումը, Լեհաստանի ԱԳ նախարարի Թեհրան կատարած այցի օրակարգային ծրագրերից է:

Իրանը և Լեհաստանը վաղեմի պատմական հարաբերություններ ունեն, և այդ հարաբերությունները շարունակվել են՝ չնայած վերիվայրումներին: Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Լեհաստանի ժամանակի սոցիալիստական ​​կառավարությունն առաջին երկրներից էր, որը պաշտոնապես ճանաչեց Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Վերջին տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները հաստատվել են խորհրդակցությունների և քաղաքական համագործակցությունների միջոցով՝ բարձրաստիճան պաշտոնյաների, խորհրդարանի պատգամավորների, նախարարների, փոխնախարարների և բարձրաստիճան պատվիրակությունների փոխանակմամբ։

Իրանի Իսլամական Հանրապետության և Լեհաստանի միջև համագործակցությունը շարունակվում է քաղաքական, տնտեսական և մշակութային խորհրդակցությունների միջոցով՝ նախարարների, տնտեսական և մշակութային պատվիրակությունների և մասնավորապես երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների մակարդակով։ Նկատի առնելով Լեհաստանի անդամակցությունը Եվրամիությանը, այդ երկրի ԱԳ նախարարի այցը Թեհրան, անշուշտ, արդյունավետ կլինի երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև միջազգային զարգացումների, հատկապես Ուկրայինայի պատերազմի վերաբերյալ խորհրդակցությունների և այս հարցում երկու երկրների դիրքորոշումների հստակեցման համար։ Միևնույն ժամանակ, այս ուղևորության ընթացքում շեշտադրվելու է երկկողմ հարաբերություններին ուշադրությունը և դրանց համակողմանի ընդլայնման անհրաժեշտությունը։

Անշուշտ, Լեհաստանի ԱԳ նախարարի Թեհրան կատարած այցի և իրանցի բարձրաստիճան պաշտոնատարների հետ երկկողմ բանակցությունների կարևորագույն թեմաներից է լինելու Ուկրայինայի իրադարձությունների քննարկումը: Սա կարևոր է, հաշվի առնելով Լեհաստանի հարևանությունը Ուկրաինայի հետ և մեծ թվով ուկրաինացի ապաստանյալների հոսքը այդ երկիր, և մյուս կողմից այս պատերազմի հետևանքները համաշխարհային տնտեսության վրա, հատկապես՝ ռազմավարական սննդամթերքի պակասի խնդիրը: Ակնկալվում է, որ այս հանդիպումներում կընդգծվի Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը այս պատերազմի դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում