Wednesday, 24 04 2024
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին

Այս նախագծով ասում են՝ կարևոր չէ` ավագանին չընտրեց համայնքի ղեկավար, որոշ ժամանակ հետո կհամոզենք, որ ընտրեն

Օրերս Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում պատգամավորներ Վահե Ղալումյանի և Վահագն Հովակիմյանի նախաձեռնած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն էր։

Նախագիծը, ըստ իշխանական պատգամավորների, նպատակ ունի ապահովել համայնքների բնականոն աշխատանքը։ Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը նշեց, որ նախատեսում է, որ ֆորսմաժորային իրավիճակներում, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, համայնքի բնականոն կառավարումը շարունակվելու նպատակով վարչապետը հնարավորություն ունենա պաշտոնակատար նշանակել, մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին։ Նրա խոսքով՝ սա վակուումը փակելու համար է։

Նշենք, որ օրենքի դրույթներից մեկով նախատեսված է սահմանափակում, որով ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ուստի, այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվի, վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նաև ավագանու անդամին:

Այս առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Որքան հասկացա, իրենք մտածում են, որ սահմանափակվում է ընտրության հնարավորությունը և թե ում նշանակեն ժամանակավոր պաշտոնակատար: Իմ կարծիքով, այստեղ ավելի հեշտ էր կազմակերպել, որ եթե անձին նշանակում են ժամանակավոր պաշտոնակատար, շատ հանգիստը մարդը կարող էր հրաժարվել մանդատից և իրականացնել ժպ-ի լիազորությունները: Այսինքն եթե նույնիսկ իրենց խմբակցությունից են նշանակում, այդ խմբակցությունը փաստացի մարդ չէր կորցնում, քանի որ մանդատը փոխանցվում է ցուցակի հաջորդ անձին: Այսինքն չկա սահմանափակում, որ անձը ավագանու անդամ է եղել, չի կարող նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար: Շատ անհասկանալի է, թե ինչ կարիք կար դա նախատեսել, եթե կարելի էր ուղղակի պայմանավորվածություն ձեռք բերել, որ մանդատից հրաժարվել նշանակում է … կամ եթե ունեք ժամանակավոր պաշտոնակատարի դեպքում ամեն դեպքում ընտրություններ են լինելու և երկար ժամանակ չի մնալու պաշտոնին»:

Ըստ նրա, իրականում խնդիրը նաև այն է, որ այն հոդվածը, որի մեջ ավելացրել են, որ սահմանափակող դրույթները տվյալ դեպքում չեն գործում, այդ դրույթներն ամեն դեպքում չէին գործում, քանի որ սա համամասնական ընտրակարգով ընտրված համայնքների մասին է, իսկ այդ դրույթը միայն մեծամասնականով ընտրվածներին է վերաբերում:

«Ես ուղղակի հիշեցնեմ, որ գործող օրենքով համամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարը միաժամանակ համայնքի ավագանու անդամ է: Սա մի բան է, որի մասին ՀԿ-ները շատ են խոսել, թե ինչու համայնքի ղեկավարը չպետք է վայր դնի ավագանու անդամը: Ու միշտ եղել է այդ տարանջատումը, որ մեծամասնական ընտրակարգում այսպես է, ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավար, իսկ հմամասնական ընտրակարգի դեպքում համայնքի ղեկավարը միաժամանակ ավագանու անդամ է: Եթե միշտ եղել է այդ տարանջատումը, ի՞նչ կարիք կար անցումային դրույթներում ավելացնել, որ այս սահմանափակումը չի վերաբերում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուն, եթե ի սկզբանե չէր վերաբերվում»:

Վարդինե Գրիգորյանը նաև ընդգծեց, որ եթե չի ընտրվել համայնքի ղեկավար և ենթադրաբար, դրանից հետո լինելու են ընտրություններ, բացարձակ խնդիր չկա, թե ով պետք է լինի ժամանակավոր պատասխանատուն. «Չեմ կարծում, որ դժվար կլիներ, որ այդ մարդը հրաժարվեր մանդատից, մանավանդ, որ դա լինելու էր շատ կարճ ժամանակահատված, մինչև նոր ընտրություններ:  Այսինքն երկու տեսանկյունից է անիմաստ այդ դրույթը:

Ինձ թվում է, որ եթե շատ ավելի նույնական լինեին կարգավորումները համամասնականի և մեծամասնականի համար, շատ ավելի լավ կլիներ: Մենք այս աառումով որոշակի առաջարկներ արել ենք, հույս ունեմ՝ ընտրական օրենսգրքի նոր փաթեթում դրանք կլինեն»,-ասաց նա:

«Եթե չի ընտրվել համայնքի ղեկավար, և պիտի լինեն նոր ընտրություններ, և այդ միջանկյալ ժամանակահատվածում, օրինակ, պետք է ժպ նշանակեն ավագանու անդամի, դրանից հետո ի՞նչ է լինելու, նորից ընտրելու են համայնքի ղեկավար, թե նոր ընտրություններ են անպայման լինելու: Այսինքն չի ստացվո՞ւմ, որ համայնքի ավագանու ղեկավարի թեկնածուն, որին ուզում էին տեսնել այդ պաշտոնում, բայց չընտրվեց, իրենք նշանակեն ժամանակավոր պաշտոնակատար, ու հետո ապահովեն, որ ընտրվի: Այստեղ սխալ բան է ստացվում, նույնիսկ եթե չեն ընտրել, պարտադրվում է, որ ինքը լինի համայնքի ղեկավար: Միակ տարբերակը, որ մտածում եմ, այն է, որ մարդը զուգահեռաբար լինի և ավագանու անդամ, և ժամանակավոր պաշտոնակատար, և հնարավորություն ունենա դառնալ համայնքի ղեկավար առանց ընտրության: Այսինքն ասում են՝ կարևոր չէ, որ ավագանին չընտրեց, մենք որոշ ժամանակ հետո կհամոզենք, որ ընտրեն: Այսինքն հնարավոր է, որ նպատակը դա է»,-ըասաց Վարդինե Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում