Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հայաստանի դեմ, թե Հայաստանի համար. առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի առաջարկը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

«Եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից»: Դա հատված է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդված անդրադարձից, որ նա հրապարակել է մայիսի 5-ին և որը վերաբերում է արցախյան հարցի հեռանկարին և Հայաստանի ներքաղաքական առկա իրավիճակին: Տեր-Պետրոսյանի համոզմամբ, ով էլ լինի Հայաստանի իշխանություն, միևնույն է ստիպված է լինելու այն լուծումը, որը կպարտադրվի: Իհարկե առաջին նախագահը չի խոսում այն մասին, թե ո՞վ «կփաթաթի Հայաստանին վզին» այդ լուծումը, ինչպես ձևակերպում է ինքը: Հայտնի է, որ տարիներ առաջ նա հայտարարել է այն մասին, որ արցախյան հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է:

Այս անգամ, Տեր-Պետրոսյանը չի տալիս Ռուսաստանի անուն: Ըստ նրա, փոխվե՞լ է իրավիճակը, թե՞ նա հարկ չի համարում ևս մեկ անգամ կրկնել իր մոտեցումը, ինչը ամենևին չի նշանակում, թե այն փոխվել է: Թեև, թերևս զարմանալի կամ տարօրինակ չի լինի, եթե այդ հարցում լինի որոշակի փոփոխություն, քանի որ ուկրաինական պատերազմի համատեքստում էապես փոխվել է իրադրությունը թե Ռուսաստանի շուրջ, թե ներսում, ըստ այդմ նվազագույնը կարող է առաջանալ հարց՝ արցախյան խնդրի լուծման բանալին շարունակու՞մ է լինել ՌԴ ձեռքում, ըստ առաջին նախագահի, թե՞ այդուհանդերձ նշմարվում են այլ դասավորություններ: Սա իհարկե հարցի մի կողմն է:

Մյուս  կողմում նրա գնահատականը և առաջարկը բավականին հստակ է: Առաջին նախագահի խոսքի տողատակում նշմարվում է առկա ներքաղաքական իրավիճակի գնահատում, մասնավորապես այն համատեքստով, որ Հայաստանը փորձում է այդ կերպ խուսանավել իր համար ոչ հարմարավետ և ցանկալի մոտեցումներ ընդունելուց: Միաժամանակ, այդ համատեքստում էլ թերևս Տեր-Պետրոսյանը խոսում է այն մասին, որ ներքաղաքական լարվածությունը վտանգավոր է, ասել կուզի՝ խուսանավել չի ստացվի, փոխարենը այդ կերպ խուսանավելու փորձը կարող է ավելացնել Հայաստանի հանդեպ ճնշումը: Հենց այդ համատեքստում է նաև, որ նա առաջարկում է պայմանավորվել և ընդունել այն, ինչ հնարավոր է այսօր, վաղը առավել բարդը ընդունելու վտանգը  կանխարգելելու համար: Այստեղ է սակայն, որ խնդիրը վերստին դառնում է առաջին հարցին՝ ինչպես է գնահատում Առաջին նախագահը առկա աշխարհաքաղաքական իրավիճակը և կա՞ արդյոք ներկայումս այսպես ասած կարգավորման հնարավորություն, եթե դիտարկվի տարբերակ, որ Հայաստանն ընդունում է այն, ինչ առաջարկվում է:

Եթե Հայաստանն ընդունի առանց խուսանավելու փորձի, արդյո՞ք կա երաշխավոր, որ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության բերումով չի կարող ստեղծվել իրադրություն, երբ Ադրբեջանը ինքը կարող է գտնել խուսանավելու առիթ կամ պատճառ, այդ կերպ ավելացնելով պահանջները՝ ունենալով դրա բավարար աշխարհաքաղաքական «հենք»: Չէ՞ որ այդ պարագայում Հայաստանն արդեն իսկ «ցածր նշաձողի» պայմաններում ստիպված կլինի իջեցնել այն էլ ավելի: Հարցերը իհարկե շատ են, ու հասկանալի է նաև, որ Տեր-Պետրոսյանը և ընդհանրապես որևէ գործիչ չի կարող մեկ անդրադարձով, ու թերևս նաև լոկ հրապարակային անդրադարձով դիտարկել այդ հարցերը և ուրվագծել հնարավոր պատասխանները: Բայց, գործնականում թերևս հենց այդ ուղղությամբ աշխատանքային մեխանիզմի է միտված նրա առաջարկը՝ խորհրդարանական երեք ուժերի ղեկավարների մեկ սեղանի շուրջ քննարկումը:

Ի վերջո անկասկած է, որ Հայաստանը որևէ դիրքորոշում կարող է ամբողջացնել միայն հարցերի ու պատասխանների առավելագույն ամբողջական շրջանակ մշակելու, և դրա շուրջ ներքաղաքական առավելագույն փոխհամաձայնություն ձևավորելու պարագայում: Սրանով հանդերձ, այլ կողմից, գուցե այդ առաջարկը դիտարկման է արժանի ոչ միայն բառի ուղիղ, բուն իմաստով, այլ հնարավոր է նաև պատկերավոր: Մասնավորապես, այն առումով, որ անգամ «մանևրի» մարտավարության շարունակության պայմաններում, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ երեք հիմնական դերակատարները, պարտավոր են ունենալ հաղորդակցության նվազագույն անհրաժեշտ մակարդակ, իրավիճակը առավելագույն կառավարելիության դաշտում պահելու համար, որպեսզի մարտավարությունն ունենա Հայաստանի համար աշխատելու հեռանկար, այլ ոչ թե Հայաստանի դեմ աշխատելու շանս տա նրանց, ովքեր սպասում են դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում