Gigafootball.net-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը որոշել է շարունակել Իսպանիայի ֆուտբոլային ընտրանու վաղեմի ավանդույթը. ընտրանու խաղից մեկ օր առաջ համատեղ ընթրիք կազմակերպել։
Կասիլյասը հանդես է եկել առաջարկով, որ Չիլիի ու Լիխտենշտեյնի ընտրանիների հետ հանդիպումից առաջ ընթրիքի սեղանի շուրջ հավաքվեն հենց Մադրիդի «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները։
Կասիլյասի մտահղացմամբ՝ դա կնպաստի Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունից հետո թիմերի միջև տիրող լարվածության նվազմանը։ Այդ խաղն ավարտվել էր զանգվածային ծեծկռտուքով ու երեք ֆուտբոլիստների հեռացմամբ։








































