Ուկրաինական լրատվամիջոցները գիշերը հաղորդել են, որ երկրի բոլոր քաղաքներում օդային տագնապ է հայտարարվել: Վլադիմիր Զելենսկին խնդրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին օգնել փրկել մարդկանց, որոնք դեռ չեն կարողանում լքել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքը։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ խաղաղ բնակիչների համար «Ազովստալ»-ից մարդասիրական միջանցքներ կբացի երեք օրով։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի հետ:
Մկրտչյանի հաղորդմամբ՝ Մարիուպոլում հարյուրավոր հայեր են մնացել, այնտեղ նախկինում ապրում էին 10-12 հազար հայ․ «Մոտ 100 հազար հայ դուրս է եկել Ուկրաինայից, որից միայն մոտ 5 հազարը եկել է Հայաստան: Հազարավոր հայեր են կռվում Ուկրաինայի համար, բարիկադներից այն կողմ ևս հայեր կան»: