Երեկ ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ընթացքում տեղի ունեցավ երկու արտառոց բան: Նախ, անսպասելիորեն դահլիճ վերադարձավ խորհրդարանը «լքած» ընդդիմությունը: շ Պարզվեց սակայն, այդ ներկայացումը ըստ էության փողոցային պայքարի մաս էր և նպատակը ավելի շուտ վարչապետ Փաշինյանի հասցեին մեղադրական ելույթ-հարցն էր, որ հնչեցրեց Հայաստան դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը՝ պահանջելով Փաշինյանի հրաժարական, նրան մեղադրելով պատերազմի, կորուստների, բանակցային գործընթացը տապալելու և Արցախի կարգավիճակի հարցում «նշաձողն» իջեցնելու համար:
Մյուս արտառոցը դարձյալ ընդդիմության կատարմամբ էր, այս անգամ արդեն խորհրդարանից հեռանալու տեսքով: Հայաստան դաշինքը լքեց խորհրդարանը այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց պատասխանը, ասելով, որ պատասխանի մեջ ինքը կանի կարևոր բացահայտում՝ կապված արցախյան գործընթացի բանակցության, այդ թվում կարգավիճակի հետ կապվածծ հարցերի հետ: Այդ ազդարարումից անմիջապես հետո ընդդիմությունը, որ եկել էր դահլիճ, հայտարարեց վարչապետին լսելու մտադրություն չունենալու մասին և աղմուկ առաջացնելով հեռացավ դահլիճից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ:










































