Լիտվայում ընդհանուր զորակոչը կարող է մտցվել 2027 թվականին՝ այն բանից հետո, երբ զինված ուժերը անցնեն զինծառայության նոր ձևին։ Այս մասին երեքշաբթի օրը «5min.lt» լրատվական հարթակին տված հարցազրույցում հայտարարել է բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վալդեմարաս Ռուպշիսը։
Ինչպես նշել է հրամանատարը, ԶՈՒ հզորացումը կպահանջի լրացուցիչ տեխնիկա և զինամթերք ձեռք բերել։ «Մոտոհրաձգային ստորաբաժանման մեկ զինվորի սպառազինությունը արժե 25 հազար եվրո»,- ասել է գեներալ-լեյտենանտը։