Առանց 2018-ի խորքային պատճառները ուսումնասիրելու ընդդիմությունը կրկնում է քայլերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը:
Միսկարյանի բնորոշմամբ` ընդդիմության պայքարը անծրագիր է՝ մի բան անենք, մի բան լինի սկզբունքով. «Ընդդիմությունը ակցիաների տրամաբանությունն ու հեռանկարը չի պատկերացնում»: