Friday, 26 04 2024
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից

Անդունդը, որ առաջացել է արցախյան հաղթանակից հետո. կարգավորման փաստաթղթերից «խոսուն» փաստը

44-օրյա պատերազմից հետո, պարբերաբար, այդ թվում նաև վերջին շրջանում, Հայաստանում բուռն քննարկումների առիթ է դառնում արցախյան բանակցային գործընթացի ժառանգությունը: Քաղաքական մեծամասնությունն ասում է, որ ստացել է շատ վատ ժառանգություն, խորհրդարանական ընդդիմություն-նախկին իշխանությունը պնդում է հակառակը, միմյանց ներկայացվում են փաստաթղթեր, փորձագիտական հանրույթի մի շարք ներկայացուցիչներ փորձում են պարզաբանել այդ փաստաթղթերը և դրանք «զերծ» պահել իշխանության կամ նախկին իշխանության նենգափոխումների փորձերից, և այլն, և այլն:

Գործնականում փաստն այն է, որ արցախյան առաջին պատերազմին հաջորդած մոտ երեք տասնամյակի ընթացքում կարգավորման գործընթացում հայկական կողմը հայտնվել է ավելի ու ավելի անբարենպաստ միջավայրում, ինչի պարզորոշ վկայությունը եղել է այն, որ ռազմական դիվանագիտության, շանտաժի, պարզապես մարդասպանության ադրբեջանական քաղաքականությունը չի արժանացել միջնորդ համանախագահների հավաքական և հաստատուն դատապարտմանն ու քննադատությանը: Այդ պարագայում անգամ դառնում է ավելորդ՝ իքս փաստաթղթում իգրեք ձևակերպումը տեսականում նշանակու՞մ էր Արցախի կարգավիճակի հարցում անկախության՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու հնարավորություն, թե՞ չէր նշանակում:

Կա գործնական իրողություն, որ Բաքուն չի ընդունել որևէ տեսական հնարավորություն և դրան ի պատասխան գործնականում կիրառել է ռազմական ուժ, բացահայտորեն, տեղ-տեղ ցինիկաբար, դիմել է շանտաժի, պատերազմի բացահայտ սպառնալիքների և փաստացի «սողացող» պատերազմի: Ու այդ ամենի պարագայում, Ալիևը չի արժանացել միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակի թե միասնական, թե նույնիսկ առանձին որևէ համանախագահի հասցեական և սուր քննադատության: Մնացյալը՝ փաստաթղթերի «վերծանումը», իհարկե կարևոր զբաղմունք է, որովհետև միջազգային քաղաքականության համատեքստում փաստաթղթերը իհարկե ունեն որոշակի նշանակություն և դրանց հետ աշխատանքը քաղաքականության կարևոր բաղադրիչ է, խոշոր հաշվով մեղմ ասած ավելի խոսուն չէ, քան վերը բերված փաստը. Ադրբեջանը տարիներ շարունակ քայլ առ քայլ ուժգնացրել է ուժի կիրառման քաղաքականությունը և որևէ կերպ չի հանդիպել համանախագահների կամ առանձին որևէ համանախագահի հասցեական, կոշտ դիմադրության: Դա դիրքորոշում է՝ կոնկրետ վարվող քաղաքականության հանդեպ կոնկրետ դիրքորոշում, որի հետևանքը արդեն ունի խորքային վերլուծության կարիք և առնչվում է Հայաստանի ու Արցախի անցնող քառորդդարյա քաղաքականությանը, դրա որակներին՝ ընդ որում ոչ միայն ներքին կյանքի կազմակերպման, այլ նաև արտաքին քաղաքականության վարման որակներին: Մեծ հաշվով, այդ երկու դաշտերը չեն կարող երկար տարածությամբ և ժամանակով կտրվել միմյանցից: Երբ առաջանում է այդ «խզվածքը», «անդունդը», անգամ ամենավիրտուոզ արտաքին քաղաքականության արժեզրկումը և էֆեկտիվության անկումը, ըստ այդմ քաղաքականության սուբյեկտ պետության գահավիժումը ներքին ու արտաքին վարքագծի միջև տարբերությունների անդունդ՝ դառնում է ընդամենը ժամանակի անխուսափելի հարց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում