Դրամի անկումը կասեցվեց։ Հիմա փոխանակման կետերում չեք տեսնի 4 դրամանոց ռուբլիներ, 550 դրամանոց դոլարներ ու 700 դրամանոց եվրոներ։ Ամեն ինչ վերադարձավ մինչ-ուկրաինական կոնֆլիկտի վիճակին։ Բայց ինչպե՞ս աշխարհը հարմարվե՞ց, ադապտացվե՞ց նոր իրողություններին, թե մեր Կենտորնական բանկը աշխատեց ինստիտուցիոնալ հարթության վրա ու մենք հաջողեցին։ Ֆինանսատնտեսական կայունությունը, գոնե թե քաղաքական անկայունության ֆոնին մեզ օդի ու ջրի պես է անհրաժեշտ։ Մեր երկրում ներդրումներ կատարողներ, հայ ձեռներեցները կարծես սովորել են ոչ ստաբիլ մթնոլորտին ու իմունիտետ են ձեռք բերել, իսկ որոշ վերլուծաբաններ էլ ասում են, թե առկա տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերների ֆոնին Հայաստանն առհասարակ կարող է անցնում դուրս գալ՝ ապահովելով անգամ տնտեսական որոշակի աճ։ Թեպետ մյուսներն էլ պնդում են, որ լավատեսական կանխատեսումները ֆանտաստիկայի ժանրից են։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ: