ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը վստահ է՝ նոր հեղափոխություն չի կարող հասունանալ․ «Փոքրաթիվ ռևանշիստական խմբակ է, որն իրեն հռչակել է էլիտա և ժողովրդին անվանում ժեխ: Ռևանշիստների նպատակն է վերադառնալ իշխանության, մոտենալ կերակրատաշտին ու լափել երկիրը»:
Պատգամավորը կարծում է, որ ընդդիմության բառապաշարը կարող է հանգեցնել պատերազմի․ «Արցախի հարցը իշխանափոխության համար պատրվակ է: Արցախի հարցը օգտագործելով` իշխանություն են պահել ու ժողովորդի արյունը ծծել»: