Thursday, 25 06 2026
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար

Մակրոնի երկրորդ ժամկետի հայկական ինդիկատորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերընտրվեց այդ երկրի նախագահի պաշտոնում, ապրիլի 24-ին տեղի ունեցած երկրորդ փուլի քվեարկությանը հավաքելով 58 տոկոս քվե: Նրա մրցակից, ուլտրաաջ, այսպես ասած ազգայնական ուժերի թեկնածու Մարի Լը Պենը հավաքեց մոտ 40 տոկոս, ինչը նրա համար աննախադեպ արդյունք է, սակայն բավարար չէր Մակրոնին շրջանցելու և նախագահ ընտրվելու համար: Ավելին, Լը Պենը թերևս օգնեց Մակրոնին, քանի որ ֆրանսիացիների մի զգալի մեծամասնություն Մակրոնի օգտին քվեարկել է միայն հենց Լը Պենի հաջողության վտանգ թույլ չտալու համար, քանի որ նրա հաղթանակը Ֆրանսիայի հանրությունը դիտարկում է ազատության, հավասարության, եղբայրության արժեքներին, միաժամանակ եվրոպական արժեհամակարգին սպառնացող ռիսկ:

Սա իհարկե առավելապես ֆրանսիացիների ներքին գործն է, թեև հաշվի առնելով Ֆրանսիայի ազդեցությունը արտաքին միջավայրում, միջազգային ասպարեզում, Ֆրանսիայի նախագահի ընտրությունը որոշակի իմաստով դառնում է նաև միջազգային իրադարձություն, ինչպես թերևս բոլոր խոշոր երկրների պարագայում, որոնք էական ազդեցություն ունեն միջազգային հարաբերություններում: Ֆրանսիան այդ իմաստով իհարկե ներկայումս ամենևին առաջին ջութակներից չէ, սակայն նրա դերն այդուհանդերձ էական է: Էական է այդ թվում նաև այն հարցերում, որոնք սերտորեն և խորապես առնչվում են Հայաստանի անվտանգության ճարտարապետությանը, ներառյալ Արցախը: Ահա այդ իմաստով, ապրիլի 24-ին պարզ դարձավ, որ Հայաստանի արտաքին կարևոր գործընկերներից մեկը շարունակելու է առաջնորդվել Էմանուել Մակրոնի գլխավորությամբ: Ի՞նչ է դա նշանակում:

Թվում է, որ այդ հարցի պատասխանը մենք ստացել ենք Մակրոնի պաշտոնավարման առաջին հնգամյակում, 2017 թվականից ի վեր: Այդ հնգամյակն աչքի է ընկել Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստանի հանդեպ ջերմ վերաբերմունքով, Հայաստանի վարչապետի հետ անձնական մտերմության դրսևորումով, միաժամանակ սակայն գործնական իմաստով հայ-ֆրանսիական հարաբերության մեջ նախորդ շրջափուլերի համեմատ առանց խորապես էական տարբերությունների:

Մակրոնը հոգեբանական, և գուցե որոշակիորեն նաև քաղաքական իմաստով դեր խաղաց 44-օրյա պատերազմի ընթացքում, աչքի ընկնելով Հայաստանին անվերապահ աջակցող հռետորաբանությամբ, սակայն բավականին դժվար է այդ հռետորաբանության քաղաքական ազդեցությունը գնահատելը և ասելը, թե ինչ արդյունք տվեց այդ ազդեցությունը: Պատերազմից հետո Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները ընդունեցին Արցախի անկախության ճանաչման մասին բանաձև՝ ընդ որում 994-ի ստատուս-քվոյով, սակայն Ֆրանսիայի գործադիր իշխանությունը այդ քայլին դիմելը համարեց Ֆրանսիայի շահին անհապատասխան և անպատեհ: Իսկ ժամանակի ընթացքում ակնառու էր, որ Ֆրանսիայի քաղաքականությունը շարժվեց դեպի Հայաստանի և Ադրբեջանի միջև բալանսավորում, թերևս համարելով, որ հակառակ պարագայում հնարավոր չի լինի Ֆրանսիայի դերակատարում ապահովել ակնառու հայաստանամետ դիրքավորումներով: Այդ իմաստով, Մակրոնի Ֆրանսիայի քաղաքականությունը Հայաստանի և Արցախի հանդեպ հնարավոր է գնահատել հարաբերական, թեև այստեղ իհարկե խնդիրն ամենևին Մակրոնը չէ, այլ մենք՝ եթե ունենք չափազանցված սպասումներ նրանից, կամ Ֆրանսիայից ընդհանրապես: Պետք է հասկանալ և գնահատել Ֆրանսիան իր շահերով, հետաքրքրություններով, և այն արձանագրումով, որ ինչպես ցանկացած ուժային կենտրոն, Փարիզը ևս գործում է առավելապես իր շահերի, այլ ոչ քաղաքականությունը որևէ հանրության կամ պետության «մարդասիրական օգնության» վերածելու տրամաբանությամբ: Այս տեսանկյունից, Ֆրանսիայի նախագահի երկրորդ հնգամյա ժամկետին ընդառաջ անհրաժեշտ է հայ-ֆրանսիական հարաբերությունը ենթարկել այդ դիտարկման, ըստ այդմ՝ փոխադարձաբար շահեկան գաղափարներով չափման և ծավալման, եթե կան այդպիսիք:

Ընտրական փուլում Ֆրանսիայի նախագահը Հայաստանի վարչապետի հետ ներկայացրեց հայ-ֆրանսիական երկխոսության լայն հարթակը, որի մեկնարկը տրվեց Փարիզում՝ մարտի 9-ին: Այդ իմաստով, Էմանուել Մակրոնի պաշտոնավարման երկրորդ ժամկետում հայ-ֆրանսիական հարաբերությունը «ամբողջ ճակատով» պետք է դիտարկել թերևս այդ հարթակի աշխատանքի և դրա արդյունքի պրիզմայով: Դեռևս մարտին այդ առիթով խոսեցի, թե ժամանակը ցույց կտա՝ նախաձեռնությունը Ֆրանսիայի նախագահի համար ընդամենը նախընտրական տեխնոլոգիա՞ է, որով նա փորձում է ապահովել ընտրական շոշափելի արժեք ունեցող հայկական համայնքի համակրանքը, թե՞ առնվազն միջնաժամկետ քաղաքական հաշվարկ ու ռազմավարություն, որով Փարիզը փորձում է դիտարկել իր դերակատարումը Կովկասում և մերձավորարևելյան մեծ ռեգիոնում:

Համենայն դեպս, թե Ֆրանսիայի հայկական համայնքը, թե նաև Հայաստանի հանրային շրջանակները պետք է փորձեն այդ տիրույթում մի կողմից դրսևորել սեփական պատասխանատու վարքը՝ նոր հարթակին բովանդակություն և արդյունք ապահովելու համար, մյուս կողմից սեփական պատասխանատվոության այդ դրսևորումով աշխատանքային պատասխանատվություն ստանձնել Ֆրանսիայի նախագահի և նրա թիմի համար: Հայաստանն ու Ֆրանսիան ներկայիս բախտորոշ ժամանակահատվածում ունեն ընդհանուր աշխատանքի և հետաքրքրությունների բավականին շոշափելի հող, չնայած քաղաքական կշիռների և տրամաչափերի ահռելի տարբերությանը, որը գաղտնիք չէ որևէ մեկի համար: Երկուստեք կարևոր է լինելու, այդ հողում «կծլեն» բարեկամության մասին միայն հռչակագրային հավաստիացումնե՞ր, թե՞ ի վերջո կլինեն գործեր, նախաձեռնություններ, ծրագրեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում