Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով մեկնելու է Ղազախստան։ Այս մասին հայտարարել է Ղազախստանում Ադրբեջանի դեսպան Սերիկ Պրիմբետովը։
Վերջինիս խոսքերով՝ Ալիևի երկօրյա ղազախական այցը բավական հագեցած է լինելու։ Այցի շրջանակներում կնքվելու են տարբեր ոլորտներում երկկողմանի համագործակցությանն առնչվող միջպետական համաձայնագրեր։ Դա մասնավորապես վերաբերում է առևտրային նավարկության, նավթարդյունահանման ու մշակութային ոլորտներին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին կամ հոկտեմբերին Ղազախստան է այցելելու նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանը։