Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջարկում է երկարաձգել դատավորների հայտարարագրերի վերլուծման ժամկետը՝ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Արդարադատության նախարարության կողմից առաջարկվող կարգավորումների համաձայն՝ վերլուծության կենթարկվեն դատավորների՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացված պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու, ինչպես նաև 2021 թվականի տարեկան հայտարարագրերը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ: