Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Քոչարյանի փաստաբանները շոու են անում՝ երկարաձգելով գործընթացը, որ վկաներին չկանչեն. նրանք ապացուցելու են ամեն ինչ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է գործարար Սիլվա Համբարձումյանը

-Տիկին Համբարձումյան, Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստն անցավ լարված մթնոլորտում։ Դուք հետևո՞ւմ եք դատական  նիստերին։ Դատարանը որոշեց անցնել ապացույցների հետազոտմանը։

Այո, գործը մտել է դատաքննության փուլ և շուտով անցնելու են վկաներին լսելուն: Վկաներին կանչելը արդեն վերջնական փուլն է, և նրանք են ապացուցելու բոլոր հիմքերը: Այդ կաշառքի գործով առաջին վկան ես եմ, գնալու եմ պատմեմ այն, ինչ ասել եմ հարցաքննության ժամանակ, քանի որ ինձ էլ են ներգրավել «Մարտի 1»-ի գործով մասնակից: Ես բացատրել եմ, որ «Մարտի 1»-ի հետ կապ չունեմ, ես գործարք էի անում, և վճարել եմ, որ իմ գործարքը չխանգարեն: Ապացուցեցի, որ ես «Մարտի 1»-ի գործի հետ կապ չունեմ և «Մարտի 1»-ի համար չեմ ֆինանսավորել:

Ընդհանրապես, ի՞նչ տպավորություն ունեք դատավարությունից:

Ես հետևում եմ և տպավորություն է ստեղծվում, որ մենք մի հետաքրքիր շոու սերիալի ենք ականատես լինում: Փաստաբանները շոու են անում՝ երկարաձգելով գործընթացը, որ վկաներին չկանչեն հարցաքննության:

Ինձ թվում է, որ այսօրվա Հայաստանում պետք է արդար դատավարություն լինի և արդար վճիռ, որ ինձնից կաշառք վերցնողները պատասխանատվության ենթարկվեն:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նախօրեին դատավարության ժամանակ հայտարարեց, որ ինկվիզիցիոն դատավարություն է իրականացվում, որ մեղադրանքն ընդհանուր է՝ կաշառք է ստացել, որն ապացուցել կամ հերքել հնարավոր չէ:

Օրբելյանը շատ սխալ է ասում, Օրբելյանը հայտնի դերասան է: Ինքն ինձ էլ էր դատի տվել, ես ասել եմ՝ կաշառք եմ տվել: Այդ դատը կասեցվել է այս դատական գործի ռիթով: Ինձ գալիս են գիշերով ասում են՝ լավ, գոնե մամուլում չասեմ, բայց ինձ դատի է տալիս: Ինչի եք դատի տալիս, թողեք վկաները իրենց ցուցմունքները պնդեն, դրանից հետո որոշեք՝ ինչ դատավարություն է գնում: Իրենք վախենում են հենց վկաների ներկայությունից: Երբ վկաները իրենց ասելիքն ասեն, դատավորն ավարտելու է իր գործը: Իրենք  հիմա փորձում են ինչքան կարող են երկարաձգել դատավարությունը, որ վկաների հերթը շուտ չհասնի:

Ազատության հրապարակում Վանեցյանն է նստացույց սկսել, հացադուլավորներ կան: Ինչպե՞ս եք գնահատում նրանց քայլերը:

Եթե Վանեցյանը չլիներ այդտեղ, կարող է մտածեինք, որ լուրջ փոփոխություններ են պետք, բայց Ազատության հրապարակում կանգնած են բոլոր աբիժնիկները, որոնք նախկինում նշանակվել են նախարարներ, պաշտոնյաներ, հետո Նիկոլ Փաշինյանը նրանց ազատել է: Նրանք բոլորը գործազուրկներ են: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի մեղքն է սա, որ այսօր նման օրի ենք հասել: Ո՞վ էր Արա Այվազյանը, որ նրան նշանակեց ԱԳ նախարար: Ամոթ է, գոնե ԱԳ նախարարը պետք է տեսք ունենա, ներկայացնում է Հայաստանը: Միթե նրան կարելի էր նշանակել ԱԳ նախարար, Վանեցյանին՝ ԱԱԾ տնօրեն: Նիկոլ Փաշինյանը լսում է սրան-նրան, սրա մորքուրին, նրա ընկերոջը պաշտոններ է տալիս: Այսօր իր մեղավորությունն է, որ Ազատության հրապարակում հավաքվածներն ազատ նստած են: Դավիթ Անանյանն էլ էր այնտեղ, ով նույնպես գործազուրկ է: Պարզ է, որ աբիժնիկ է, չէ՞: ՊԵԿ-ից հանեցին, փողը պակասեց, հիմա գնացել է Ազատության հրապարակում ցույց է մասնակցում: Իմ տպավորությամբ այնտեղ բոլորը գործազուրկներն են: Դա Նիկոլ Փաշինյանի մեղավորության ու թուլության հետևանքն է:

Կարծում եք՝ շատերը պետք է մինչև հիմա պատասխանատվության ենթարկված լինեին, որ այսպիսի վիճակ չունենայի՞նք:

Այո, դա Նիկոլ Փաշինյանի թուլությունն է, որ չի կարողանում դատական համակարգը փոխել: Այնպիսի դատավորներ են աշխատում, որ անգամ դիմում են ԲԴԽ, նրանց չեն ազատում, որովհետև կաշառքի գործոնը դեռ մինչև հիմա կա: Նիկոլ Փաշինյանը կարող է, տեղյակ էլ չի, թե ներքևներում ինչ է կատարվում: Օրինակ, նույն ՊՆ-ում, Պապիկյանի օրոք չգիտեմ, բայց դրանից առաջ մարդը, որն աշխատել է 6 տարի, պետք է կոչում ստանա, 2 հազար դոլար են ուզում: Միթե չեն կարողանում դա կանխել, տեսնել, թե ով քանի տարի աշխատեց: Բայց ժամանակին կոչումները չեն տալիս, փող են ուզում, մարդիկ էլ չունեն, որ տան, սկսում են դիմում գրել, ազատվել բանակից: Կարելի՞ է բանակում այդպիսի վերաբերմունք ցույց տալ: Պարզ է, որ Նիկոլը չգիտի՝ ինչ է կատարվում ներքևներում: Մեծ բեռ է վերցրել վարչապետը, բայց իրեն նվիրված մարդիկ չունի, մասնագետներ չունի: Ո՞նց օգնենք, ուզում ենք օգնել:

Դատական համակարգը, Ձեր կարծիքով, որքանո՞վ է փոխվել վերջին շրջանում:

Դատական համակարգից ահավոր դժգոհ եմ: Դատավոր Արթուր Մկրտչյանը հայտնի կաշառակեր է: Այդ հարցով ամբողջ փաստաթղթերն ուղարկել եմ արդարադատության նախարարություն, որ անօրինական վճիռ է կայացրել: Ոչ ոք չի հետևում: Անգամ անձամբ եղել եմ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մոտ, բողոքել եմ: Չեմ հասկանում, էդ դատավորներին հատուկ ջոկո՞ւմ եմ, ով դուրները չի գալիս՝ հանում են, իսկ ով իրականում կաշառակեր է, ոչինչ չեն անում: Ում չեն սիրում, կարող են պատժել, իսկ նրանց, ում իրականում պետք է պատժեն, չեն պատժում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում