Օգոստոսի 26-28-ը Երևանում կանցկացվի Yerevan Summer Music Festival 2011 երաժշտական միջազգային փառատոնը։ Այս տարի փառատոնին կմասնակցեն 12 հայտնի ռոք ու ջազ-ռոք խմբեր՝ ինչպես աշխարհի տարբեր երկրներից, այնպես էլ Հայաստանից:
Փառատոնը կանցկացվի «Ազատության» հրապարակում։ Փառատոնային ամեն օր կլինի չորս համերգ՝ սկսած ժամը 19.00-ից։ Ամառային փառատոնին կմասնակցեն հայկական «Բամբիռ», Dogma, Beautified Project, VO.X և այլ խմբեր։







































