Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ թուրք արվեստագետ Նիհաթ Դողանն իր հայրենիքում սուր քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանի պատվիրակության կազմում մեկնել է Սոմալի։ Նա մեղադրվել է շոու ցուցադրելու մեջ։
Ի պատասխան դրան՝ թուրքական ժողովրդական երգեր կատարող 38-ամյա մշեցի Նիհաթ Դողանը հայտարարել է, որ իրեն քննադատողները հիմարներ են՝ ընդգծելով, որ ընդհանրապես Թուրքիայի 15-20 տոկոսը հիմարներ են։







































