Friday, 29 03 2024
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը

Հնարավոր ու անհնար բոլոր ձևերով պետք է ձգտենք վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

-Պարոն Ազիզյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցը՝ հատկապես Արցախի հետ կապված շեշտադրումների մասով։ Կարծում եք որևէ նոր բան արձանագրվե՞ց։

Կարծում եմ՝ նոր պայմանավորվածություններ Արցախի մասով չեն լինի, քանի որ պետք է հասկանանք, որ նման պայմանավորվածությունները պետք է լինեն նաև ադրբեջանական կողմի  հետ համաձայնեցված։ Չի կարող ռուսական կողմը Արցախի մասով հայկական կողմի հետ համաձայնություններ ձեռք բերել առանց Ադրբեջանի համաձայնության։ Մենք տեսանք ընդամենը այդ 30 կետերը, որոնք տեղ են գտել համատեղ հայտարարության մեջ և որտեղ կարծես թե Արցախի վերաբերյալ կոնկրետ կետ չկա։ Սա ինչ-որ տեղ բնական է՝ իմ նշած  պատճառներից ելնելով։

-Ընդգծվել է ռուս խաղաղապահ զորակազմի կարևորությունը։ Կարծում եք այս շեշտադրումները ունե՞ն տողատակեր, քանի որ ադրբեջանական կողմը վստահ չէ նրանց մնալու անհրաժեշտության և մանդատի երկարաձգման հետ կապված։

Ադրբեջանական կողմը ոչ թե անհրաժեշտություն չի տեսնում, այլ տարբեր ձևաչափերով փորձում է ապալեգիտիմացնել խաղաղապահ զորակազմի ներկայությունն ու նշանակությունը։ Մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի այդ հստակ քաղաքականությունը տարբեր միջոցներով՝ ոչ միայն սահմանային լարվածության տրամաբանությամբ, այլ կոնկրետ հումանիտար խնդիրների առաջացմամբ, որը նաև միտում ունի արցախահայության դեմոգրաֆիկ պատկերի վրա ներգործելու, ավելի կոնկրետ՝ հայաթափելու Արցախը։ Արդեն իսկ փաստ է, որ այստեղ խաղաղապահները կենսական նշանակություն ունեն և անվտանգության առումով՝ հաշվի առնելով Արցախի սուղ ռեսուրսները, պետք է հասկանանք, որ այստեղ խաղաղապահները կարևոր ու զսպող գործոն են հանդիսանում։ Ընդ որում՝ այստեղ նշանակություն չունի, թե այդ խաղաղապահ զորակազմն ինչպիսին կլինի։ Դա կարող են լինել ռուսական խաղաղապահները, անձամբ ինձ համար ընդունելի կլինի միջազգային, ՄԱԿ-ի կողմից մանդատ ստացած խաղաղապահ առաքելությունը, քանի որ դա ավելի զսպող մեխանիզմ կարող էր լինել։ Կարող է ստացվել այնպես, որ մի պետություն իր շահերից ելնելով գնա կամայական որոշումների՝ ի վնաս մեզ, դրա համար ես ասում եմ, որ խաղաղապահությունը պետք է ստանա միջազգային մանդատ։ Այդ դեպքում արդեն միջազգային զսպման մեխանիզմն ավելի ուժեղ կլինի, քանի որ տվյալ պարագայում Ադրբեջանի կողմից սանձազերծվող ցանկացած գործողություն արդեն կլինի հարված միջազգային հանրությանը՝ ողջ աշխարհին։ Բնական է, որ պատասխանն այդ դեպքում կլինի շատ ավելի ուժեղ ու կանխարգելող։

-Դուք ռեա՞լ եք համարում միջազգային խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումն Արցախում։

-Իհարկե այս պահի դրությամբ մենք պետք է հաշվի նստենք աշխարհաքաղաքական իրողությունների հետ։ Բայց հաշվի նստել՝ չի նշանակում ընդունել ու ոչինչ չանել։ Պետք է այս առումով  մեր դիվանագիտական ջանքերը հենց սրան ուղղված լինեն։ Այսօր վարչապետ  Փաշինյանն ասում է, որ միջազգային հանրությունը մեզանից պահանջում է Արցախի կարգավիճակի  վերաբերյալ իջեցնել մեր նշաձողը։ Հասկանում ենք իհարկե տարածքային ամբողջականության  և մյուս խնդիրները, բայց ամեն դեպքում պետք է ընդունենք, որ տարածքային ամբողջականությունը չպետք է լինի ի վնաս ժողովուրդների ազատ ու անկախ ապրելու տրամաբանությանը։ Մենք գիտենք, թե դա ինչ արդյունքների է բերելու՝  միանշանակ ցեղասպանության։ Արցախի ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում նշանակում է ցեղասպանություն։ Մենք գիտենք մեր ռեսուրսները ու համեմատելով հասկանում ենք, որ դա բերելու է  հենց նման հետևանքների։ Միջազգային հանրությունը դա պետք է ընկալի։ Մեր դիվանագիտական ջանքերը պետք է լինի Արցախի առաջին հերթին սուբյեկտայնության բարձրացմանը։ Մենք նաև պետք է ձգտենք խաղաղապահության առաքելությունը դարձնել մանդատ։

-Հանդիպման ընթացքում ֆիքսվեց Մինսկի խմբի գոյության կարևորությունը։ Սա հատկապես ուշագրավ է ՌԴ ԱԳ նախարար  Լավրովի ավելի հոռետեսական հայտարարությունների ֆոնին։ Ինչպե՞ս կգնահատեք Երևանի այս քաղաքականությունը։

-Նախ պետք է հասկանանք, որ Լավրովը հոռետեսական արձանագրումներ չի արել, այլ արձանագրել է այն փաստը, որ այսօր ունենք։ Նա պարզապես ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չի գործում։ Բայց փաստացի չի գործում ոչ թե  Ուկրաինայի դեպքերի ֆոնին, այլ ըստ էության վերջին կազանյան փաստաթղթից հետո ըստ էության ձևական է գործել, պրակտիկ գործընթաց տեղի չի ունեցել։ Ընդհանուր առմամբ պետք է հասկանանք, որ աշխարհաքաղաքական իրողությունները այսօր ստիպում են, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջև ձևավորված լարված հարաբերությունները անդրադառնան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վրա։ Լավրովն ընդամենը նշել է, որ համանախագահող մյուս երկու երկրները պարզապես հրաժարվում են Ռուսաստանի հետ այդ ձևաչափում գործակցել։ Սա ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի տապալման արձանագրում չէ։ Դե յուրե այն գոյություն ունի և որոշում չի կայացվել այդ ձևաչափի կոլափսի վերաբերյալ։ Բայց նշեմ, որ նույնիսկ եթե այս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում այն գործի էլ՝ դա էֆեկտիվ չի լինելու, ընդամենը ձևական բնույթ է կրելու։

-Իսկ հայկական կողմի ջանքերը դրա կարևորության արձանագրումների վերաբերյալ ի՞նչ նպատակ ունեն ըստ Ձեզ։

-Հայկական կողմի համար միանշանակ ամենաընդունելի ձևաչափը պետք է լինի հենց  ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը։ Եվ դա միակ լեգիտիմ շրջանակն է, քանի որ  հակամարտության պատմությունն ուսումնասիրելով մենք  գիտենք, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է հանձնառու այդ հարցում։ Կարծում եմ մենք պետք է նաև հաշվի առնենք մի շատ կարևոր հանգամանք։ Այսօր Ադրբեջանը փորձում է ցանկացած միջոցներով, խողովակներով տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Նաև պետք է հասկանանք, որ մեզ համար այս ձևաչափն առավել ընդունելի է, քանի որ համանախագահող երկրները կոնկրետ պրոադրբեջանական կողմնորոշում չունեն։ Եթե օրինակ Ադրբեջանը այդ ձևաչափի տրամաբանության մեջ տեսնում է Թուրքիա, որն ունի բացահայտ պրոադրբեջանական դիրքորոշում, ինչը մեզ համար անընդունելի է, ապա այս արդեն գործող ձևաչափը մեզ համար ընդունելի է։ Ուստի մենք մեր դիվանագիտական ջանքերը պետք է գործադրենք  նաև այդ  ձևաչափի պահպանման ուղղությամբ։ Այսօր նաև նշվում է, որ մենք պետք է փորձենք անել  հնարավոր ու անհնարինը այդ  ձևաչափը վերագործարկելու ուղղությամբ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում