Wednesday, 24 06 2026
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա

ՀՀ-ում ընդլայնվում են մանկական պալիատիվ օգնության հնարավորությունները. կմատուցվեն արտահիվանդանոցային ծառայություններ

ՀՀ առողջապահության նախարարությունը ընդլայնում է մանկական պալիատիվ օգնության հնարավորությունները: Մասնավորապես, հիվանդանոցային ծառայություններից անցում կկատարվի նաև արտահիվանդանոցային ծառայությունների: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ հայեցակարգը պատրաստ է, մոդելը հստակեցված է, այժմ չափորոշիչների մշակման փուլում են:

«Մոդելը ենթադրում է հետևյալը. պետք է մատուցվեն համապարփակ, խնամքի տարբեր տեսակներ ենթադրող ծառայություններ, որպեսզի առավելագույն ձևով մոտենանք երեխայի կյանքի որակի բարձրացմանը»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը:

Մոդելի հիմքում դրված է այն սկզբունքը, որ մանկական պալիատիվ օգնության ծառայությունն ապակենտրոնացվի, այն հասանելի լինի մարզերում, համայնքներում, որպեսզի երեխայի ծնողը ստիպված չլինի ծառայության համար հասնել Երևան: Ծառայությունը պետք է իրականացվի երեք մակարդակով: Առաջին օղակը պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաներն են: Այս օղակում առաջնային խնդիրը լինելու է նման երեխաների հայտնաբերումը, ճիշտ ախտորոշումը, ճիշտ ուղղորդումը, ինչու չէ նաև մանկական պալիատիվ ծառայության որոշակի տարրերի մատուցումը: Երկրորդ մակարդակը ենթադրում է հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներում մանկական պալիատիվ ծառայության որոշ բաղադրիչների առկայություն, հնարավորության դեպքում տնային կանչերի կազմակերպում:

«Երրորդ մակարդակն արդեն պրոֆեսիոնալ մանկական պալիատիվ թիմի, բաժանմունքի ստեղծումն է, որտեղ ներգրավված կլինեն հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող մասնագետներ: Այս ամենին հասնելու համար ենթադրվում է աշխատանք տարբեր ուղղություններով՝ մասնագետների վերապատրաստում, սարքավորումներ, այսինքն՝ ցանկացած բաղադրիչ, որն անհրաժեշտ է երեխային պատշաճ ծառայություն մատուցելու համար»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը:

Մոդելի ներդրումը փորձնական կարգով նախատեսվում է այս տարվա հուլիսից:

Հայաստանում հստակ թիվ չկա՝ քանի երեխա տարեկան կտրվածքով կարիք ունի մանկական պալիատիվ օգնության: Մոտավոր հաշվարկներով նման ծառայությունների կարիք կարող է ունենալ 3 հազար երեխա:

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում 2021 թվականի հոկտեմբերին բացվել էր մանկական պալիատիվ հիվանդանոցային բաժանմունքը: Արաբկիր բժշկական համալիրում առկա է երեք մահճակալ նման ծառայությունների մատուցման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում