Այսօր աշխարհը նշում է արգենտինացի հայտնի գրող Խորխե Լուիս Բորխեսի ծննդյան 112-ամյակը: Այս կապակցությամբ Google-ը փոփոխել է իր տարբերանշանը` ներկայացնելով Բորխեսի ստեղծագործություններից հատվածներ և նրա պատկերացրած աշխարհը:
Նա ծնվել է 1899 թ.՝ Բուենոս Այրեսում: Հոր կողմից ունեցել է իսպանական և իռլանդական արմատներ, իսկ մայրը սերում էր Պորտուգալիայի հրեաներից: Բորխեսը հայտնի է ոչ միայն իր փիլիսոփայական, դետեկտիվ ժանրի արձակով, այլ նաև չափածո ստեղծագործություններով: Նա տասնյակ մրցանակների դափնեկիր է, արժանացել է մի շարք երկրների բարձրագույն պարգևների:











































