Tuesday, 23 06 2026
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին

Բիչախչյանի միլիոնանոց վերելքը․ Իրավիճակը Մխիթարյանի հեռանալուց հետո

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ունի մեկ միլիոն եվրո տրանսֆերային արժեքը գերազանցող ևս մեկ ֆուտբոլիստ։ Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքը ավելացել է 300 հազար եվրոյով և հիմա կազմում է 1․2 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Բիչախչյանն այս տարվա հունվարին Սլովակիայի «Ժիլինայից» էր տեղափոխվել լեհական ակումբ։ Տարեսկզբին Բիչախչյանի տրանսֆերային արժեքը կազմում էր 900 հազար եվրո։ 2021 թվականի նոյեմբերին էլ Բիչախչյանի տրանսֆերը կազմում էր ընդամենը 600 հազար եվրո։ Լեհաստանի առաջնությունում ցուցադրած տպավորիչ հանդիպումներից հետո մեր հավաքականի տրանսֆերը սպասվածի համաձայն աճեց։ Որոշակիորեն աճել է Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ, բելգիական «Բրյուգեի» հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերային արեժքը։ Հիշեցնենք, որ Ադամյանը հանդիսանում է գերմանական «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ և «Բրյուգեում» ելույթ է ունենում վարձավճարով։

Եվ ահա տարեսկզբին Բելգիա տեղափոխվելուց հետո Ադամյանի տրանսֆերային արժեքն ավելացել է կես միլիոն եվրոյով և հիմա կազմում է 3․5 միլիոն եվրո։ Ինչևէ, Հենրիխ Մխիթարյանի Հայաստանի ազգային թիմից հեռանալուց հետո կտրուկ փոխվել է նաև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ընդհանուր արժեքը։ Այսօր մեր հավաքականում ելույթ ունեցող խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 29 միլիոն եվրո։ Վերջին 10 տարիներին Հայաստանի գլխավոր թիմի արժեքը այսքան ցածր չէր եղել։ Տարիներ շարունակ Մխիթարյանը եղել է մեր հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Նրա տրանսֆերայի հաշվին Հայաստանի հավաքականի ընդհանուր արժեքը գերազանցում էր 30 միլիոն եվրոն։ Ներկայում Մխիթարյանի տրանսֆերը գնահատված է 10 միլիոն եվրո։ Ինչևէ, ով է այսօր Հայաստանի ազգային թիմի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Ըստ տրանսֆերմարկետ պարբերականի առաջին հորիզոնականում ամերիկյնան «Կոլամբոս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն է։ Վերջինիս տրանսֆերային արժեքն այս պահին 8 միլիոն եվրո է։ Երկրորդ տեղում Սարգիս Ադամյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատված է 3 միլիոն եվրո։ Կես միլիոն եվրոյով նվազել է «Ռոստովի» կիսապաշտան Խորեն Բայրամյանի տրանսֆերը հասնելով 2 միլիոն եվրոյի։ Մեր ամենաթանակ ֆուտբոլիստներից Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի տրանսֆերը շարունակում է մնալ 2․5 միլիոն եվրո։ Ամփոփելով տրանսֆերային վերջին փոփոխությունները հասկանանք թե ովքեր են այս պահին Հայաստանի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստները։ Անդրադառնանք թերևս միլիոն և ավելի տրանսֆերային արժք ունեցող խաղացողներին։ Եվ այսպես, Սպերցյանին հաջորդում է Տիգրան Բարսեղյանը, իսկ Խորեն Բայրամյանը եզրափակչում է լավագույն հնգյակը։ 6-րդ հորիզոնականում է «Բոկա Խունյորիս» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը ևս կազմում է երկու 1․7 միլիոն եվրո։

7-8-րդ հորիզոնականները կիսում են իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը և Վահան Բիչախչյանը։ Հարոյանի տրանսֆերային արժեքը փոփոխություններ չի կրել և շարունակում է կազմել 1․2 միլիոն եվրո։ Փաստորեն, այսօր Հայաստանի հավաքականում խաղում են միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող 8 ֆուտբոլիստներ։ Նույնիսկ Մխիթարյանի հեռնալուց հետո հավանական է, որ այս տարի Հայաստանի ազգային թիմը կունենա միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող 10 ֆուտբոլիստ։ Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը 900 հազար եվրո է և մոտ են միլիոնի շեմն անցնելուն։ Հայաստանի հավաքականին սկսել են միանալ Ռուսաստանում հանդես եկող ֆուտբոլիստներ որոնք մինչև ռուս-ուկրաինական պատերազմը հակված չէին խաղալու Հայաստանի հավաքականում։

Օրինակ, հայկական ֆուտբոլային քաղաքացիություն ստացած «Վելես» ակումբի կիսապաշտպան Արթուր Գալոյանի տրանսֆերային արեժքը 800 հազար եվրո է։ Մոսկվայի «Լոկոմոտիվի» ներկայացուցիչ Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արեժքն էլ 2․8 միլիոն եվրո է։ Ռուսաստանի ազգային թիմի որակազրկելուց հետո հավանական է, որ այս ֆուտբոլիստը ևս առաջիկայում կրի Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում