Friday, 12 06 2026
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան

Ռոբերտ Քոչարյանին դնում են «հրապարակային» փաստի առաջ

«Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը Հարության տոնի երեկոյան հայտարարեց, թե եկել է Ազատության հրապարակ ու մնալու է այնտեղ՝ Արցախի շուրջ ստեղծված կրիտիկական իրավիճակի պատճառով, կոչ անելով միանալ իրեն և փրկել Արցախը հանձնումից: Արթուր Վանեցյանին առայժմ միացել են առավելապես թիմակիցները: Վանեցյանի քայլը առաջին հերթին որոշակի անհարմար իրավիճակ է ստեղծել թերևս Ծաղկաձորում դահուկ քշելիս վիրավորված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար, որը Հայաստան խորհրդարանական խմբակցության առաջնորդն է:

Հայաստանում ընդդիմադիր դաշտը տնօրինելու հավակնություն ունեցող Քոչարյանը կանգնում է փաստի առաջ՝ կամ միանում է կրիտիկական պահին Արցախը փրկելու համար հրապարակում նստած Վանեցյանին, կամ՝ պետք է անի այլ բան: Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ խայթող ակնարկները հնչեցին դեռևս ապրիլի 5-ի հայտնի հանրահավաքին, որին ներկա էր նաև Պատիվ ունեմ դաշինքում Վանեցյանի գործընկեր Սերժ Սարգսյանը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանրահավաքից ժամեր առաջ հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը հայրենիքի համար ծանր պահերին չի կարող լինել այլ տեղ, քան հրապարակը: Իսկ Ռոբերտ Քոչարյանը չեկավ հրապարակ՝ Ծաղկաձորում ժամանցի ընթացքում ստացած վնասվածքի «պատճառով»: Այժմ, ահա, Ռոբերտ Քոչարյանին «նետվում» է ևս մի մարտահրավեր՝ դարձյալ հրապարակում:

Միաժամանակ հարց է առաջ գալիս, թե արդյո՞ք «Պատիվ ունեմ»-ը կանի նոր քայլ՝ կհրաժարվի խորհրդարանական մանդատներից, ինչի կոչը, ի դեպ, ամիսներ առաջ խորհրդարանական ընդդիմությանը արել էր հենց այդ դաշինքի խմբակցության պատգամավոր, «Իմ քայլ»-ը հետհեղափոխական դաշինքի նախկին ներկայացուցիչ Թագուհի Թովմասյանը: Նա մի քանի ամիս առաջ հայտարարեց, թե ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները, քանի որ միևնույն է հնարավոր չէ որևէ բան փոխել խորհրդարանում: Ռոբերտ Քոչարյանի դաշինքից այդ ժամանակ արձագանքեցին, թե Թովմասյանն ինքը կարող է դնել մանդատը: Ոչ ոք մանդատը այդպես էլ չդրեց, սակայն այժմ «Պատիվ ունեմ»-ի խմբակցության ղեկավար Վանեցյանը ասում է, որ կրիտիկական պահին ինքը անելիք չունի խորհրդարանի աշխատասենյակում և դահլիճում, իր տեղը հրապարակն է: Իհարկե մի կողմ թողնենք այն, որ խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանում որևէ տեղ չունի անելիք, որովհետև անելիք ունենալու համար նախ պետք է ունենալ ասելիք, մինչդեռ բացի պահի ճակատագրականության մասին զգայական ելույթներից, խորհրդարանական ընդդիմությունն առ այսօր չի ներկայացնում անգամ արցախյան կարգավորման հեռանկարի վերաբերյալ շատ, թե քիչ հոդաբաշխ մոտեցում կամ դիրքորոշում:

Միևնույն ժամանակ, կասկած չկա իհարկե, որ ժամանակը Հայաստանի համար բախտորոշ է և պահանջում է առավելագույն ճկունություն: Այդ իմաստով, Հայաստանն այդ ճկունությունը պետք է կարողանա ապահովել եղածով, այդ թվում եղած ընդդիմությամբ, քանի դեռ ձևավորված չէ սոցիալական կայուն հենքով այլ ներքաղաքական ստատուս-քվոյի հիմք կամ նախադրյալ: Այդ իմաստով, արդյո՞ք բանը կարող է հասնել նրան, որ «Պատիվ ունեմ»-ը հաջորդ քայլով հայտարարի խորհրդարանական մանդատը վայր դնելու մասին, փաստի առաջ դնելով Հայաստան խմբակցությանը: Բանն այն է, որ այդ քայլից հետո Հայաստանում թերևս կարող է անխուսափելի դառնալ խորհրդարանի նոր ընտրությունը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում