ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իրականացնում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը: Այն նպատակ ունի աջակցել Սփյուռքի այն երիտասարդներին, ովքեր ներգրավված են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործընթացներում և աշխատանքներ են տանում համայնքային կյանքի ակտիվացման, հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ։
Ծրագիրն առաջին անգամ իրականացվեց 2021 թվականի աշնանը: 16 երկրների 20 մասնակիցներ 2-շաբաթյա դասընթացներ են անցել Հայաստանում և Արցախում, այնուհետ մեկնել իրենց երկրներ՝ պայմանով, որ մեկ տարի համայնքում կկազմակերպեն հանդիպումներ, հավաքներ, տարաբնույթ միջոցառումներ, վարելով տեղեկատվական արշավներ։