Հայաստանը պետք է նոր հարաբերություններ մշակի հարևանների հետ, որակը փոխի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ստամբուլի» Ժամանակ թերթի խմբագիր Արա Գոչունյանը:
Նրա խոսքով` Հայաստանը կարող է այս ցիկլից դուրս գալ, երբ իր հարաբերությունները տեսակավորի. «Հայաստանը այս պահին լինելիության խնդիր է լուծում:Հայությունը մեկ անգամ ևս ցեղասպանվելու սխալը չպետք է թույլ տա»:
Գոչունյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նպաստավոր հորիզոններ է բացելու, ինչու չէ նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից: