«Հայաստանում առողջապահական համակարգի զարգացման առումով մենք տարեցտարի գրանցում ենք բարելավում և առաջընթաց։
Հիմնական ցուցանիշների առումով թե՛ մայրական մահացության, թե՛ կյանքին սպասվելիք միջին տևողության առումով Հայաստանը գրավում է տարածաշրջանում բավական լավ դիրքեր»,- այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։







































