Կամերունի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Սամուել Էտոն այսուհետ հանդես կգա ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող Մախաչկալայի «Անժի»-ում: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ այսօր ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո 3 տարվա պայմանագիր կկնքի «Անժի»-ի հետ: Հինգշաբթի օրը Էտոն կժամանի Մախաչկալա, որտեղ իր նոր թիմի հետ կպատրաստվի «Ռոստով»-ի հետ հանդիպմանը: Թե՛ «Ինտեր»-ը, թե՛ «Անժի»-ն գոհ են գործարքից, այլ մանրամասներ չեն հրապարակվում:
Պայմանագրի մանրամասները ևս չեն հրապարակվում, սակայն հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ կամերունցին կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. «Անժի»-ի սեփականատեր Սուլեյման Քերիմովը տարեկան 20.5 մլն. եվրո աշխատավարձ է խոստացել Աֆրիկայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկին:







































