Վլադիմիր Զելենսկին, խոսելով Ռուսաստանի հատուկ գործողության մասին, հայտարարել Է, որ Ուկրաինան «այդ պատերազմը դեռ ավելի վաղ Է» սկսել, Կիեւը պետք Է պատրաստվեր «աշխարհի ամենամեծաթիվ բանակներից մեկի հետ» բախմանը:
Ինչպես Զելենսկին նշել Է BBC-ին տված հարցազրույցում, «մեկ երկրի համար դժվար Է» պատրաստվել այդպիսի բանի, ուստի Ուկրաինային օգնություն Էր հարկավոր: Հենց այդ պատճառով Էինք մենք ցանկանում ՆԱՏՕ-ին անդամակցել: Հենց այդ պատճառով մենք կայունացրեցինք իրադրությունն Ուկրաինայում: Հենց այդ պատճառով Էր մեզ անհրաժեշտ իմ թիմի ուժեղ ղեկավարությունը: Հենց այդ պատճառով մենք մեր երկրի ներսում պայքարեցինք առանձին քաղաքական խմբերի դեմ… Մենք այդ պատերազմը դեռ ավելի վաղ ենք սկսել»,-ասել Է նա:
Նրա խոսքով՝ Ուկրաինային հարկավոր Էր պատրաստվել, մասնավորապես նրան հարկավոր Էին փող եւ զենք: «Եվ մենք հենց դա Էլ արեցինք: Մենք ասում Էինք: Մենք ոչ հրապարակավ պայմանավորվել ենք այս կամ այլ մատակարարումների շուրջ»,-ասել Է Զելենսկին, հավելելով, որ մի քանի երկրների հետ պայմանավորվել Է դեռ դեկտեմբերին եւ հունվարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: