Արցախի հարցի նշաձողի իջեցումը նշանակում է վերադարձ մադրիդյան սկզբունքներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը: Խուրշուդյանը հարցադրում արեց` Արցախի հարցի նշաձողը կարող ենք իջեցնել, բայց մինչև ուր. «Կարող են մեր կարմիր գծերը այնպես լինել, որ իշխանությունը ձև տա, թե պատրաստ է խախտել, բայց միևնույն է Ադրբեջանը չի համաձայնվի: Նույնիսկ եթե կարմիր գծերը խախտենք, Ադրբեջանը նետած գնդակը չի կարող պահել:Միջազգային հանրության լուռ համաձայնությամբ մենք պարտվել ենք, բայց չի նշանակում, որ մեր իրավունքները չենք կարող պաշտպանել»: