Կորեայի Հանրապետության իշխանությունները պլանավորում են ապրիլին որպես օգնություն Ուկրաինա ուղարկել 1,6 միլիոն դոլար գումարի ռազմական նշանակության ոչ մահաբեր զենք, ինչպիսիք են սաղավարտներն ու զրահաբաճկոնակները: Ապրիլի 13-ին այդ մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուր:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սելուլը մտադիր Է ուղարկել զրահաբաճկոնակներ, սաղավարտներ, չոր մթերաբաժիններ եւ բժշկական իրեր: Մատակարարումները պլանավորում են իրականացնել հաջորդ շաբաթվանից դեպի Եվրոպա քաղաքացիական ավիաչվերթերով: Աղբյուրի խոսքով՝ կողմերն այժմ քննարկում են մանրամասները: Մարտ ամսին Հարավային Կորեան Ուկրաինային Է հանձնել 1 միլիարդ վոն (820 հազար դոլար) գումարի համանման բեռ:
Կիեւը բալմիցս Սեուլին Է դիմել մահաբեր զենք մատակարարելու խնդրանքով, բայց այնտեղ նշել են, որ դա դժվարություններ ունեցող խնդիր Է: Այսպես, ապրիլի 8-ին Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սո Ուկն Ուկրաինային մերժել Է հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարումները: Ապրիլի 11-ին Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատամավորների առջեւ հանդես Է եկել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










































