Friday, 26 04 2024
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում

Ինչու է ուշանում ԳՇ պետի նշանակումը․ շատ կարևոր է հասկանալ, թե ԳՇ պետ ընտրելիս ինչ կազմից է ընտրությունը կատարվելու

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Փետրվարի 24-ին ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Արտակ Դավթյանn ազատվեց Հայաստանի Հանրապետության ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից, որն անցնում էր բանակին անպիտան հրթիռների մատակարարման քրգործով։ Իշխանական պատգամավորներն այս պաշտոնանկությունը նույնիսկ ուշացած բնորոշեցին։

«Իհարկե, պատերազմից հետո փոփոխություններ պետք է անպայման լինեին: Մարդիկ կային, որ պետք է շուտ հեռանային իրենց պաշտոններից, ուշացրեցին այդ ամենը: Բանակը նոր տեմպ է վերցնելու, գնում է կառուցվածքային փոփոխությունների, դա պետք է շուտ արվեր, լավ է, որ սկսել են այդ գործընթացը, էլի ուշ չի»;,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  անդամ, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Փետրվարի 24-ից մինչև հիմա ԳՇ-ն պետ չունի, և պարզ էլ չէ՝ առաջիկայում կնշանակվի, թե ոչ։

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, նշեց, որ բոլոր դեպքերում պետք է արձանագրել, որ ԳՇ պետի պաշտոնակատարի պարտականությունները ողջ ծավալով կատարում է ԳՇ ժամանակավոր պաշտոնակատարը՝ Կամո Քոչունցը։ Նրա խոսքով՝ կա խնդիր՝ սկսած կադրային ռեսուրսից  մինչև ընդհանուր առմամբ անհատի զարգացման մոդելի վերաբերյալ վերջնական որոշում չունենալը․ «Որովհետև հնարավոր է՝ այս կամ այն լավագույն գեներալի ընտրության վրա կանգ առնել, բայց այդ գեներալն այլ պատկերացում ունենա բանակի զարգացման փիլիսոփայության վերաբերյալ։ Շատ կարևոր է՝ մինչ այս նշանակումը հասկանալ, թե վերջիվերջո հայկական բանակը զարգացման ինչպիսի մոդել պետք է ունենա, ինչպիսի հայեցակարգ պետք է ունենա առաջիկա տարիներին, ինչպիսի համալրման փիլիսոփայություն պետք է դրված լինի ԶՈւ հիմքում, ինչպիսի մարտական մարտավարություն իրագործի՝ պաշտպանողակա՞ն, թե հարձակողական։ Ես ռազմական փորձագետ չեմ, որ կարողանամ ամբողջությամբ գնահատել, բայց իմ կարծիքը հետևյալն է՝ քանի դեռ մշակված չէ այնպիսի հայեցակարգ, որը հնարավորություն կտա արձանագրել, որ այս –այս աշխատանքների պայմաններում մի քանի տար անց մենք կունենանք բանակ, որը ունակ կլինի ապահովել մեր անվտանգությունը, մենք մշտապես ունենալու ենք այսպիսի խնդիրներ»,-ասաց Նորիկյանը։

Բացի այդ, ըստ նրա՝ շատ կարևոր է հասկանալ, թե ԳՇ պետ ընտրելիս ինչ կազմից է ընտրությունը կատարվելու, այսինքն՝ պետք է լինի փորձառու, անբասիր մեկը, պետք է ունենա լուրջ զինվորական հեղինակություն ամբողջ անձնակազմի համար, քանի որ Սահմանադրությամբ ԳՇ պետը հանդիսանում է ԶՈւ ամենաբարձրաստիճան սպան և հետո կարողանա իսկապես կառավարման արդյունավետություն ապահովել։ Ահա այստեղ, Նորիկյանի խոսքով, լուրջ խնդիր կա։

Դիտարկմանը, որ Արտակ Դավթյանը շարունակում էր ԳՇ պետ լինել, թեև անցնում էր քրեական գործով, Նորիկյանը նշեց՝ զավեշտի է վերածվում այն հանգամանքը, որ ներկայացվում է, որ այս կամ այն գեներալի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում և նրան մեղադրանք է առաջադրված․

«Կներեք ժողովրդական խոսքիս համար, բայց մեջն ի՞նչ կա։ Եթե որևէ արդյունք, հրապարակված դատական ակտ, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, պետությանը հասցված վնասի վերականգնման մասին մենք դեռևս չենք կարող վկայակոչել և շատերն էլ պլստում են վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից, հետևաբար այդ հանգամանքն արդեն կորցնում է իր արդիականությունը և նշանակությունը։ Այլ խնդիր, որ, այո՛, ձեր կողմից մատնանշված հանգամանքը ինձ բերում է այն եզրահանգման, որ քաղաքական կոնյուկտուրայի, քաղաքական որոշման հետևանք է այս ամենը։ Մի դեպքում, եթե պետք է, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձը կարող է աշխատել ԳՇ պետ, և այս դեպքում մենք  քաղաքական կոնյուկտուրայի և քաղաքական նպատակահարմարության խնդրի հետ ենք բախվում»,-ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում