Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում բացվել է «Դժբախտ սիրո թանգարան», որտեղ ցուցադրված են մոտ 700 առարկաներ: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, թանգարանի համար նմուշները բերել են մարդիկ, ովքեր դժբախտ սեր են ապրել:
Այստեղ կարելի է տեսնել մի հեռախոս, որովդրա տերը սեր է խոստովանել, մի կոշիկ, որով սիրելին հեռացել է տնից և այլն:
Նման գաղափար ի հայտ է եկել խորվաթ երկու նկարիչների մոտ, երբ նրանք բաժանվել են 2006թ.-ին:









































