Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հակառակորդները հայտարարել են երկրում ընդդիմության միավորման և որպես միացյալ ընդդիմության ղեկավար մարմին՝ «Ազգային խորհրդի» ստեղծման մասին: Այս մասին հաղորդում France Press գործակալությունը՝ հղում անելով սիրիացի ընդդիմադիրներին:
Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը որոշում էր կայացրել հետաքննել Սիրիայում տեղի ունեցած բռնությունները:







































