Հորդանանի «Գործողության իսլամական կուսակցության» գլխավոր քարտուղար Համզա Մանսուրը քննադատել է իր երկրի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս Իսրայելին զգուշացրել էին սպասվող ահաբեկչությունների մասին:
Ինչպես հաղորդում է mignews.com կայքը, Հորդանանի հետախուզությունը Էյլատում սպասվող ահաբեկչությունների մասին նախօրոք զգուշացրել էր Իսրայելին, ինչի հետևանքով ահաբեկիչների նպատակները չեն իրականացել: Իսրայելը, ստանալով օպերատիվ տեղեկություն Հորդանանից, Էյլատ նավահանգստում տեղադրել էր մի քանի զորամիավորումներ: Դա խափանել էր ահաբեկիչների ծրագրերը, ովքեր մտադրվել էին ոչ միայն սպանել, այլ նաև գերեվարել իսրայելցիներին:
Իսլամիստ առաջնորդն ասել է. «Հորդանանը համագործակցել է թշնամու հետ և սպառնալիքի տակ դրել ինչպես Հորդանանը, այնպես էլ արաբական ու իսլամական ազգը»: Նա պահանջել է հեռացնել հետախուզության այն աշխատակիցներին, ովքեր Իսրայելին են տրամադրել նման տեղեկատվություն:








































