Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելլին կիրակի հայտարարել է, որ ինքը վստահ չէ արևմտյան տերությունների և Իրանի միջեւ միջուկային գործարքի կնքման անխուսափելիության հարցում: «Որքան շուտ վերադառնանք գործարքին, որը համապատասխանում է մեր շահերին և, ենթադրաբար, Իրանի շահերին, այնքան բարեխղճորեն կկատարենք այն և այնքան շատ կկարողանանաք դրա հիման վրա այլ հարցեր կարգավորել, որոնք առկա են մեր և Իրանի, Իրանի և տարածաշրջանի միջեւ»,- ասել է Մելլին՝ ելույթ ունենալով Դոհայում անցկացվող միջազգային համաժողովում: