Monday, 13 05 2024
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել

ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության և Արցախում տեղի ունեցողի միջև ուղիղ կապ կա

Նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով Ռուսաստանի վրա է պատասխանատվություն դրվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար:Ուկրաինայում հումանիտար կացության մասին բանաձևի նախագիծը ներկայացրել են Ֆրանսիան և Մեքսիկան:

Բանաձևը, որն ի տարբերություն Անվտանգության խորհրդի նմանօրինակ փաստաթղթերի, պարտադիր ուժ չունի, ընդունվել է քվեների 140 կողմ, 5 դեմ և 38 ձեռնպահ հարաբերակցությամբ:Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Էրիթրեան և Հյուսիսային Կորեան:  Հայաստանը ձեռնպահ է քվեարկել։

Զարմանալի զուգադիպությամբ՝ նախօրեին օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը։  Բնակիչների անվտանգության համար տարհանվել են Փառուխին հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաներին։ Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց,  որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանը հայտնում է, որ և՛ Փառուխ գյուղը, և՛ ոչ հեռու գտնվող Քարագլուխ բարձունքը այս պահին ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ են։

Այժմ Արցախի տեղեկատվական շտաբն էլ հայտնում է, որ այս ընթացքում Արցախի իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են։ «Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար», – ասված է հաղորդագրությունում։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը չի բացառում, որ ՄԱԿ-ում Հայաստանի ձեռնպահ քվեարկության և Արցախում տեղի ունեցողի միջև կապ կա․ «Այնուամենայնիվ պետք է մի բան հասկանալ։ Անկախ նրանից, թե  Հայաստանն ինչպես կքվեարկի կամ ինչպիսի գործողություններ կանի՝ կան Ռուսաստանի ծրագրեր, Ռուսաստանի մոտեցումներ, որոնք Ադրբեջանն օգտագործում է իր նպատակներին հասնելու համար։ Եվ Հայաստանը պետք է մեխանիզմներ գտնի՝ Ադրբեջանի կողմից Ռուսաստանի մոտեցումները սպասարկելու դեմ։ Այստեղ հավանաբար ամենաճիշտն ինքնակազմակերպվելն է, ինչն էլ գիշերը տեղի է ունեցել, որի արդյունքում ըստ պաշտոնական տվյալների, ադրբեջանական կողմը կորուստներ ունի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղևոնդյանի՝  հավանաբար առաջիկայում կլինեն նմանատիպ այլ սադրանքներ ևս․«Հայաստանն ու Արցախը միասին պետք է կարողանան դրանց կանխարգելման, դիմագրավման կամ փոքր կորուստներով դրանից դուրս գալու մեխանիզմներ մշակեն ու իրականացնեն»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց՝ ռուս խաղաղապահների գլխավոր առաքելությունն ու նպատակը լայնածավալ պատերազմ թույլ չտալն է, ինչը նրանք իրականացնում են․«Բայց նման սադրանքներ, սողացող գործողություններ, փոքր լոկալ տարածություններում գործողություններ անընդհատ լինելու են։ Ընդամենը երկու օր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդագրություն տարածեցին՝ առ այն, որ  ռուս և ադրբեջանցի հրամանատարները քննարկում են հայկական ուժերը Արցախից ամբողջապես դուրս բերելու հարցը։ Իհարկե դա ևս սադրանքի ձև է՝ տեղեկատվական դաշտում, բայց պետք է ֆիքսենք, որ նմանօրինակ գործողությունները շարունակվելու են։ Ադրբեջանն օգտվելու է ցանկացած առիթից։ Ռուսաստանը գուցե ինչ-որ իրավիճակում փորձի հայկական կողմին «պատժել», գուցե լինի այլ իրավիճակ և Ռուսաստանը որոշի ադրբեջանական կողմին «պատժել»։ Այսինքն՝ պարզապես անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել նմանատիպ իրավիճակներում վարքագիծ դրսևորելու և մեր շահերը չոտնահարելու համար»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ևս գտնում է, որ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության ու Արցախում տեղի ունեցողի միջև կա ուղղակի կապ․ «Իհարկե միանշանակ և ուղղակի կերպով   փոխառնչվող իրադարձություններ են։  Ես մամուլի հետ իմ շփումներում առիթ ունեցել եմ ասել, որ Արցախում այս սրացման նախաձեռնողը, հեղինակը, ճարտարապետը, կատարողը ռուսական կողմն է , իսկ Ադրբեջանը ծառայում է որպես բութ գործիք  հայերի գլխին խփելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ Ռուսաստանի նպատակն է Հայաստանին դուրս բերել դրական չեզոքության  դիրքերից ու վերածել ռուս-ուկրաինական պատերազմում ռուսական պրոքսիի․«Դա բխում է  և Ռուսաստանի և Ադրբեջանի շահերից։ Այդ իմաստով Արցախում իրադրության սրացումը պարզապես «բաց նյարդ» լինելով, ռուսական տրամաբանության տեսակետից,  դիտարկվել է  որպես առավելագույնս էֆեկտիվ ճանապարհ այդ նպատակին հասնելու համար։ Սակայն տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության համաձայնեցված, ճշգրիտ գործողությունները, համարժեք պահանջները, կոնտրակտները ուղղված են նրան, որ  մեր դաշնակցի կողմից իրականացվող  դիվերսիան չեզոքացվի»։

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում