2011 թվականի հուլսին, անցած տարվա հուլիսի համեմատ, ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 3.5%-ով: Այս մասին ասվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ:
Ընդ որում՝ 2011 թ. հուլիսին, հունիսի համեմատ, այս ցուցանիշը նվազել է 7.5%-ով:
Ընդհանուր առմամբ՝ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 408 մլն դոլար, որից արտահանման ծավալը 106 մլն 300 հազար դոլար է, իսկ ներմուծմանը` 301 մլն 700 հազար դոլար:







































