ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) այսօրվա դրությամբ պարենային օգնություն Է ցույց տվել 700 հազար ուկրաինացիների: Մարտի 25-ին այդ մասին հայտնել Է ծրագրի գործադիր տնօրեն Դեւիդ Բիսլին:
«Այսօրվա դրությամբ ՊՀԾ-ն Ուկրաինայում անհետաձգելի պարենային օգնություն Է հասցրել 700 հազար մարդու: Հաջորդ շաբաթվա վերջին մենք պլանավորում ենք հասնել 1 միլիոնի, իսկ մինչեւ ապրիլի վերջը՝ շուրջ 2,5 միլիոնի»,- ասված Է Twitter-ում Ծրագրի հաղորդագրության մեջ: Փետրվարի 28-ին ՄԱԿ-ի ՊՀԾ-ն սկսել Է այն անձանց պարենային օգնություն ցույց տալու գործողությունն, ովքեր լքել են տներն Ուկրաինայում հակամարտության Էսկալացիայի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:












































