Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մենք 1,5 անգամ կշահենք, եթե գազի դիմաց վճարենք ռուբլիով

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է tvyal.com կազմակերպության ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանը

-Պարոն Թավադյան, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է, ամբողջ աշխարհը նույն վիճակում է, գնաճի աննախադեպ բարձր փուլում է, դեռ Հայաստանը մի փոքր ավելի լավ վիճակում է, ապրանքներ կան, որ մեզ մոտ էժանանում են: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է այս բարդ իրավիճակում ՀՀ կառավարությունը կարողանում գտնել ճիշտ լուծումներ:

-Ամբողջ աշխարհում գնաճը բավական բարձր տեմպերի վրա է, որն ունի մի քանի պատճառ: Առաջինն այն է, որ պահանջարկը մեծացել է, քանի որ փողի համաշխարհային ծավալները ավելացել են: Օրինակ, 2020-ից մինչև այժմ հակահամաճրակային միջոցառումներով պայմանավորված դոլարի քանակությունն ամբողջ աշխարհում 2 անգամ աճել է: Երկրորդ, Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առաջարկի լոգիստիկ կապերը խաթարվել են և որոշ ձեռնարկություններ խնդիրներ են ունեցել, որի հետևանքով առաջարկը կրճատվել է: Այս տեսանկյունից, երբ շուկայում ավելի շատ փող կա, իսկ ապրանքն ավելի քիչ է, իհարկե, գնաճային միտումները մեծ են ամբողջ աշխարհում: Եթե համեմատենք մեր հարևան երկրների հետ, ապա այո, Հայաստանում գնաճը համեմատաբար ավելի ցածր մակարդակի վրա է: Հայաստանի գնաճը 2021թ. կազմել է 7.1 տոկոս, համեմատած նույն ժամանակահատվածի համար Ռուսաստանում` 8.7 տոկոս, Վրաստանում` 13.9 տոկոս, Ադրբեջանում` 12.5 տոկոս, Իրանում` 35.9%, Թուրքիայում` 49 տոկոս: Քանի որ հարևան երկրներում գնաճը բավականին բարձր մակարդակի վրա է, այնտեղից եկող ապրանքների գինն, իհարկե, աճել է: Նույն պարագայում քանզի փոխարժեքից կախված որոշակի խնդիրներ կան, որոշ ապրանքներ նույնպես փոխարժեքի տատնումների հիմքի վրա թանկանալու միտումներ ունեն: Իհարկե, այնպես չէ, որ բոլոր ապրանքները թանկանում են: Օրինակ, բոլորս նկատեցինք, որ ձվի գինը որոշ ժամանակով ընկել էր, սակայն այժմ նորից բարձրացման միտում ունի:

-Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնել և դա անում են այնքանով, որքանով հնարավոր է, ինչքան թույլ է տալիս բյուջեն, իսկ բյուջեն ձևավորվում է հարկերի հաշվին: Ըստ վարչապետի՝ հարկերի հավաքագրման ոլորտում մենք առաջընթաց ենք արձանագրել, 2021-ին բյուջեի եկամուտները գերազանցվել են 147 մլրդ դրամով: Ինչպե՞ս եք սա գնահատում:

-Դա ինչ-որ տեղ զգացվում է, որովհետև արդեն իսկ նախատեսված է, որ հաջորդ տարվանից որոշ ծախսային հատվածներ, որոնք բավականին ցածր տոկոս են կազմել, աճելու են. օրինակ, գիտությանը տրամադրվող ծախսերը: Սակայն ամեն ինչ դինամիկայի պետ պետք է դիտարկել և ամեն ինչ փոխկապակցված է: Այն, որ այժմ գնաճը բավականին բարձր մակարդակի վրա է, դրա պատճառներից մեկը հակակովիդյան համաշխարհային միջոցառումներն են, որտեղ բավականին մեծ քանակությամբ գումար է տպվել անապահով խավերին ապահովելու համար: Պետք է հստակ գնահատել, թե որ ուղղությամբ է պետք փողը ներդնել տնտեսության մեջ, որպեսզի այն հետագայում հավելյալ խնդիրներ չառաջացնի:

Ես միայն կարող եմ ասել, որ իհարկե, միշտ էլ կարելի է ավելի լավ լուծումներ գտնել:

-Կառավարության անդամները հայտարարում են, որ մեզ համար ավելի ձեռնտու կլինի, եթե գազի համար վճարենք ռուբլով: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

-Իհարկե, մեզ ավելի ձեռնտու կլինի, եթե գազի դիմաց վճարենք ռուբլով: Տեսեք, ինչ է կատարվում այս պահին, գազի գինը ֆիքսված է դոլարով, եթե ռուբլով ֆիքսված լիներ, ռուբլու անկման պայմաններում մենք այս պահին դրամով ավելի քիչ էինք վճարելու:  Այս պահին գազի մեծածախ գինը 1000 խմ-ի դիմաց Հայաստանում կազմում է 256 դոլար, որը տարվա սկզբի դրությամբ համարժեք էր մոտ 20 հազար ռուբլու: Եթե սակագինը ֆիքսված լիներ 20 հազար ռուբլով, ապա այն այժմ համարժեք կլիներ 200 դոլարի: Այս պարագայում երկարաժամկետ դրությամբ մենք իհարկե կարող ենք ավելի քան 1.5 անգամ շահել: Իսկ սա հնարավոր է, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ ըստ ԵԱՏՄ համաձայնագրի 81 և 104-րդ հոդվածների նախատեսված է ձևավավորել էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկա: Անպայման անհրաժեշտ է շարունակել աշխատել այս ուղղությամբ:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում