Օրակարգ պետք է բերել և ռելսերի վրա դնել Հայաստանի վերափոխման ռազմավարությունը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ կարևոր նպատակների շուրջ պետք է ունենանք կոնսոլիդացիա․ «Իրավիճակը մեր օգտին փոխվելու համար պետք է հասկանանք՝ ուր ենք գնում: Մեզ փորձում են պառակտել, բայց մեզ պետք է կոնսոլիդացիա, որպեսզի Հայաստանի վերափոխման ռազմավարությունը իրականացնենք»: