ՀՀ իշխանությունն ու կերակրատաշտային ընդդիմությունը մոսկովյան շահերի արտահայտիչներն են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը՝ հարցադրում անելով, թե ովքեր են այսօր ԱԺ-ում՝ «մուրճը, մանգաղը, աստղը»․ նրանք երեքն էլ Մոսկվայի պատվերն են կատարում:
Միքայել Հայրապետյանի կարծիքով՝ մեր ժողովուրդն այսօր ատոմիզացված է, որովհետև սերուցքը վրայից քաշված է․ «Ռուսական երազներ են տեսնում ու ողողում փողոցները: Մենք պետք է ճեղքենք արմյաշկության շղթան, էլիտան պետք է զբաղվի: Ռուսաստանի մասին երազը վաղուց է եղել, պետք է ազգային սայլի անիվը դուրս բերել»:











































