Ադրբեջանը խաղաղությունը պատկերացնում է, որ Հայաստանը ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ այս փուլում Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անիմաստ է․ «Ադրբեջանի խաղաղության օրակարգի մեջ Լեռնային Ղարաբաղ ու ԼՂ հակամարտություն չկա: Այս ռազմավարությամբ, հումանիտար տեռորով Ադրբեջանը նպատակ ունի Արցախը ազատել հայերից»:








































