ISRAland-ի փոխանցմամբ՝ չնայած թուրք-իսրայելական հարաբերություններում առկա ճգնաժամին՝ Իսրայելը Թուրքիա է գործուղում իր նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոշե Լևիին։ Մինչ այս խոսակցություններ էին շրջանառվում, թե պետք է հետաձգել Թուրքիայում Իսրայելի նոր ռազմական կցորդի նշանակումը, սակայն Լևին իր ընտանիքի հետ Անկարա է ժամանելու արդեն հաջորդ շաբաթ։
Չնայած որ թուրք և իսրայելցի քաղաքական գործիչները չեն կարողանում պայմանավորվել միմյանց հետ՝ երկու երկրների միջև ռազմական շփումները շարունակվում են, թեև այլևս չեն անցկացվում համատեղ զորավարժություններ։
Հիշեցնենք, որ ներկայումս խոսակցություններ են շրջանառվում, թե Թուրքիայի վարչապետ Էրդողանն արդեն իսկ դիտարկում է Իսրայելի հետ քաղաքական ու տնտեսական կապերի խզման հնարավորությունը։








































