Thursday, 18 06 2026
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին

Հանրապետության որոշ հատվածներում կան ավտոմեքենաների կուտակումներ. ի՞նչ է արվում պատասխանատու կառույցի կողմից

Հանրապետությունում ձյան տեսքով տեղումնառատ եղանակն անակնկալի էր բերել ճանապարհները մաքրող կապալառու կազմակերպություններին: Եղել են այնպիսի իրավիճակներ, երբ արդեն մաքրվածը հատվածները շատ արագ կրկին փակվել են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ի Ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանը նշեց, որ խնդիրը միայն առատ տեղումները չէին: Դրանք ուղեկցվում էին ուժեղ քամիներով: Եվ հանրապետության բոլոր մարզերում եղել է ձնաբուք: Այդ ընթացքում ճանապարհների մաքրման համար պատասխանատու բոլոր կազմակերպություններն իրենց ամբողջական ռեսուրսով գործի մեջ են եղել:

«Բավական դժվարություններ ու բարդություններ եղան որոշ ճանապարհահատվածների մաքրման աշխատանքներում: Ձնաբքերն այնպիսին էին, որ որոշ տեղերում ստիպված ենք եղել փակել ճանապարհները երթևեկության համար, որովհետև տեխնիկան պարզապես չէր կարողանում աշխատել: Բոլոր մարզերում են եղել դժվարություններ, սակայն առավել բարդ իրավիճակը, ձնաբքերով, առատ տեղումներով պայմանավորված, եղել են Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում»,-ասաց Գոռ Մարգարյանը:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների սպասարկման աշխատանքներն ընդհանուր իրականացնում են 33 կապալառու կազմակերպություններ: Այս ընթացքում եղել են կապալառու կազմակերպություններ, որոնք թերացել են իրենց աշխատանքներում: Մասնավորապես, Լոռու մարզում ճանապարհները սպասարկող կազմակերպություններն արագ չեն արձագանքել ստեղծված իրավիճակին: «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ն արձանագրել է բացերը, կազմվել է արձանագրություն, այժմ կատարում է մշտադիտարկում:

Գոռ Մարգարյանը տեղեկացրեց, որ դեռ կան փակ, դժվարանցանելի ճանապարհներ: Կապան-Տաթև ճանապարհահատվածն այս պահին մարդատար տրանսպորտային միջոցների համար բացվել է: Այնտեղ կան մեքենաների կուտակումներ և ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ ուղղորդվում են այլ տարածքներ: Աշխատանքներ են տարվում բեռնատար ավտոմեքենաների համար ևս ճանապարհն անցանելի դարձնելու ուղղությամբ: Կուտակված մեքենաների թվում կան ինչպես բեռնատարներ, այնպես էլ զբոսաշրջային ավտոբուսներ: Արդեն եղել են զբոսաշրջային խմբեր, որոնք ուղեկցվել են Երևան:

Կցորդով մեքենաների կուտակումներ կան Ոսկեվան-Ջուջևան հատվածում, սակայն ամեն ինչ արվում է, որ ժամերի ընթացքում այն երթևեկելի դառնա: Զանգեր կոչվող հատվածում մի քանի օր կուտակումներ եղել են, սակայն արդեն այդտեղ խնդիրը լուծված է:

«Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ը հորդորում է վարորդներին երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում