Standard & Poor’s վարկանշային գործակալության նախագահ Դիվեն Շարման հեռանում է իր պաշտոնից, սակայն մինչև տարվա վերջը կմնա գործակալությունում՝ որպես խորհրդական: Այս մասին հայտնում է New York Times-ը:
Ըստ պարբերականի՝ Շարման հեռանալու նպատակ ուներ դեռ այն ժամանակ, երբ գործակալությունն իջեցրեց ԱՄՆ վարկային վարկանիշը, ինչն ամբողջ աշխարհում տագնապի ազդանշան դարձավ, իսկ ԱՄՆ արդարադատության նախարարությունը որոշեց քննել Standard & Poor’s-ի դերը 2008 թ. նախաճգնաժամային զարգացումներում: