Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Եթե Հաագայի դատարանը այնպես մեկնաբաներ, ինչպես Ուկրաինայի դեպքում, Ադրբեջանը պետք է համարվեր ագրեսոր երկիր

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը նախօրեին բավարարել է Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի, կայացրել է որոշում միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է դատարանի որոշումը՝ նշելով, որ Ուկրաինան ամբողջական հաղթանակ տարավ Արդարադատության միջազգային դատարանում:

Հիշեցնենք, որ Ուկրաինան շաբաթներ առաջ դիմել էր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի վերաբերյալ կոնվենցիայի շրջանակներում ցեղասպանության մեղադրանքների առնչությամբ։ Դատարանը պահանջում է ՌԴ-ին անմիջապես վերջ դնել ռազմական գործողություններին, ինչպես նաև ՌԴ-ից պահանջում է ապահովել, որպեսզի իր կողմից վերահսկվող ոչ կանոնավոր ջոկատները և կազմակերպությունները զերծ մնան հետագա ռազմական գործողություններից։

Դատարանի վերջնական վճիռը կկայացվի հիմնական դատավարության ավարտից հետո, որը, ըստ ամենայնի, երկար կձգձգվի։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կարծում է, որ այս դատական ակտը և ընդհանրապես այս գործը դեռ շատ է քննադատվելու, որովհետև առավել շատ խոսվում է այն մասին, թե արդյոք այդ հարցադրումը, որով Ուկրաինան ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում վարույթ է հարուցել, ունի բավարար հիմքեր Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մասին կոնվենցիայում։

«Ես, իհարկե, մասամբ համաձայն եմ, որովհետև Ուկրաինան, ըստ էության, վիճարկում է Ռուսաստանի ռազմական օպերացիաների օրինականությունը։ Ռուսաստանն ասում է՝ քանի որ հարևան պետությունում ցեղասպանություն է տեղի ունենում, ես իրավունք ունեմ առաջին հոդվածի ուժով ուժ կիրառել, ռազմական օպերացիա իրականացնել այդ պետության տարածքում։ Ուկրաինան ասում ՝ դու սխալ ես մեկնաբանում, իրականում այնտեղ ցեղասպանություն տեղի չի ունենում։ Եվ ամբողջ հարցն այն է, թե ինչու Ռուսաստանը հրաժարվեց մասնակցել վարույթի բանավոր լսումներին, Ռուսաստանն իրավամբ պնդում է, որ այդ կոնվենցիայում չկա նյութաիրավական հիմք, որ արգելվում են ռազմական գործողությունները մի պետության կողմից մեկ այլ պետության տարածքում։ Այդ կոնվենցիան նրա մասին է, որ պետությունները միջոցներ ձեռնարկեն ցեղասպանության հանցագործության դեմ, օրենքներ ընդունեն, քրեական հետապնդում իրականացնեն, համագործակցեն իրար հետ, որպեսզի ցեղասպանություն տեղի չունենա։

Այսինքն՝ այն հիմքը, որ ընտրել է Ուկրաինան, ուղղակիորեն սահմանված չէ կոնվենցիայում, այլ ինքը անուղղակիորեն ուզում է ռազմական օպերացիայի օրինականությունը կասկածի տակ դնել։ Եվ երբ կարդում եմ իրավաբան-գիտնականների կարծիքները, մասսամբ գտնում են, որ իսկապես հիմքերը թույլ են, բայց ելնելով կոնտեքստից, իսկ կոնտեքստն այն է, որ մինչև հիմա նման ռազմական բնույթի գործողություններ չէին եղել, կոնտեքստից դրդված դատարանը ստիպված վարույթ կընդունի այս գործը և որոշում կկայացնի, ինչը տեղի ունեցավ»,-ասաց Արա Ղազարյանը:

Նա ներկայացրեց, թե միջազգային քրեական դատարանը ինչպես է մեկնաբանում հարցը. «Դատարանն ասում է, որ նախնական ապացույցների հիման վրա մենք գտնում ենք, որ տեղի են ունենում ռազմական գործողություններ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակիչներին, մենք գտնում ենք, որ Ռուսաստանը չուներ բավարար հիմքեր ռազմական օպերացիաներ կիրառելու, այսինքն՝ ասել, որ Դոնբասում և Լուգանսկում տեղի էր ունենում ցեղասպանություն, Ռուսաստանը դրանով բարեխիղճ կերպով չի մեկնաբանել կոնվենցիան։ Հետևաբար, առկա է վեճ, և մենք կարող ենք այս գործը քննել: Մոտավորապես այս ձևակերպումով դատարանը որոշեց, որ Ռուսաստանը խախտում է կոնվենցիան, քանի որ կոնվենցիան կիրառում է ոչ բարեխիղճ կերպով՝ նշելով, որ Ուկրաինայում տեղի է ունենում ցեղասպանություն, երբ իրականում ցեղասպանություն իրականում տեղի չի ունեցել»:

Սա, ըստ Արա Ղազարյանի, տեսականորեն շատ վիճելի հարց է. «Ես էլ գտնում եմ, որ դատարանը չուներ իրավազորություններ այդ գործը քննելու, այդուհանդերձ, այնպիսի աննախադեպ դեպքեր են տեղի ունենում, բացահայտ ռազմական ագրեսիա, որ դատարանը գուցե դրդվելով այդ կոնտեքստից որոշեց չմերժել այս գործը, որը կարող էր մեծ աղմուկ բարձրացնել։

Սա վիճելի եզրահանգում է, որովհետև ենթադրենք Ռուսաստանը ոչ բարեխիղճ կերպով է մեկնաբանում, բայց կոնկրետ ո՞ր հոդվածն է խախտվում: Այստեղ խնդիր է առաջանում, քանի որ կոնվենցիայում չկա որևէ հոդված, որ ասում է, որ կարելի է պետությանը պատասխանատվության կանչել, երբ երկրորդ պետությունը ցեղասպանության անվան տակ ռազմական օպերացիա է իրականացնում հարևան պետությունում։ Նման արգելք որևէ կոնվենցիա չի սահմանում։ Սա ուղղակի դատարանի մեկնաբանությունն է, լայն և ծավալուն մեկնաբանության ուժող դատարանը կարողացավ կեղծ իրավազորություն դրսևորել»:

Արա Ղազարյանի ներկայացմամբ, իրականում այս գործը հակասական է. «Ես իրավաբան-գիտնականների մեկնաբանություններն եմ կարդացել, մի մասն ասում է, որ իսկապես դատարանը իրավունք չուներ քննելու, մյուս մասն ասում է, որ մեկնաբանության ուժով կոնտեքստից կտեսնեք, որ դատարանը կքննի այս գործը և այդպես էլ եղավ։ Բայց եթե Հաագայի դատարանը իսկապես այդպես մեկնաբաներ, Ադրբեջանը իսկապես պետք է համարվեր բացահայտորեն ագրեսոր երկիր՝ կապված 2020 թվականի պատերազմի հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում