Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը Trend գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Այսօր ես համոզված եմ, որ Հայաստանի ղեկավարությունն «իսկապես չի ցանկանում» ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Ամենայն հավանականությամբ, գոյություն ունեցող ստատուս-քվոն ձեռնտու է նրան։ Բանակցությունները նրան անհրաժեշտ են, որ ժամանակ «ձգձգի», իսկ միջազգային հանրության աչքին էլ «թոզ փչի»։
Այո՛, ես նույնպես վստահ եմ, որ կգա ժամանակը, և մենք կգտնենք այդ հարցի բանալին, որն ադեկվատ կլինի տվյալ գործընթացում հայկական պահվածքին»։