Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ադրբեջանի առաջարկած տարբերակով խաղաղության պայմանագիր ընդունելը կնշանակի ընկնել ծուղակի մեջ․ Վահրամ Բալայան

«Առաջին լրատվական»-ի  զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

-Պարոն Բալայան, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին նկատելի է Արցախում իրավիճակի լարվածություն։ Նախօրեին նաև գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն էր խոսել Արցախում Բաքվի կողմից հնարավոր ռազմական գործողությունների մասին։ Տեսնու՞մ եք արդյոք նման վտանգներ։

-Պատերազմի վտանգը միշտ էլ կա՝ հատկապես  եթե դիտարկենք աշխարհաքաղաքական զարգացումների խորապատկերի վրա։ Ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև երկրագնդի տարբեր հատվածներում նման վտանգներ առկա են։ Բայց կոնկրետ մեր պարագայում՝ ինձ թվում է, որ խաղաղապահ ուժերի ներկայությունն ինչ-որ տեղ կարող է զսպիչ հանգամանք հանդիսանալ։ Վերջիվերջո՝ այդ հայտարարության տակ թե՛ Ադրբեջանի ստորագրությունը կա և  թե՛ Ռուսաստանի։ Ավելին՝ երկու երկրների միջև վերջերս դաշնակցային մի փաստաթուղթ ստորագրվեց։ Կարծում եմ՝ այս ամենը կարող է  նման գործողությունների համար կաշկանդիչ հանգամանք հանդիսանալ։

-Փորձագետները նաև չեն բացառում այն տարբերակը, որ  խաղաղապահ զորքերն ինչ-որ փուլում Ռուսաստանին պետք լինեն և նա դրանք դուրս բերի Արցախից։ Այդ տարբերակը հավանական համարո՞ւմ եք։

-Ինձ թվում է՝ դա ավելի շատ քարոզչական մոտեցում է։ Ռուսաստանն այստեղ այդքան մեծ ուժեր չունի, որ այս պահին նրանց կարիքն ունենա։ Ռուսաստանն ինքը բավականին մեծ ռազմական պոտենցիալ ունեցող երկիր է։ Նույնիսկ փորձագետների գնահատմամբ՝ հիսուն անգամ ավելի մեծ զորք։ Ուստի չեմ կարծում, որ նման անհրաժեշտություն կարող է լինել։ Պարզապես  դա   իրար փոխանցվող, ինչպես ասում են «բերնեբերան»  խոսք է։

-Ադրբեջանը Հայաստանին հինգ կետանոց առաջարկներ  է ներկայացրել՝ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Ի՞նչ եք կարծում, դա մերժելն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

Ադրբեջանը պարզապես փորձում է կառուցողական երևալ և այդ ֆոնի վրա լուծել իր հարցերը։Մտահոգիչ հիմնական հարցն այդ տարածքային ամբողջականության սկզբունքն է, որի մասին անընդհատ Բաքուն խոսում է ՝սկսած 1994 թվականի պատերազմը։ Հիմա էլ այդ հարցը փորձում շահարկել, մյուս հարցերն իր համար այնքան էլ էական չեն։Էականն այն է, որ Հայաստանը փաստաթղթի տակ ստորագրի՝ ասելով, որ այո՛ ճանաչում է այդ տարածքային ամբողջականությունը և ընդհանրապես որևէ պահանջ չունեմ։ Հաջորդ միտքն էլ հենց այն մասին է, որ հետագայում որևէ պահանջ չունենա։ Իրենք գիտեն, որ այդ  տարածքային ամբողջականությունն՝ ինչպես իրենք են պատկերացնում, բավականին խախուտ է և որևէ հիմնավորվածություն չունի։ Նման պարագայում պարզապես փորձում են իրենց համար լրացուցիչ երաշխիքներն ունենալ։

-Բայց Հայաստանը կարծես այդ պայմանները չի ընդունում և սեփական նախաձեռնությամբ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար։

-Ընդունել՝ նշանակում է ընկնել ծուղակի մեջ։ Համենայնդեպս ես կարծում եմ, որ ճիշտ են անում, որ չեն ընդունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում