Sunday, 21 06 2026
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը

Վոլոդիմեր Զելենսկին չորեքշաբթի օրը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում

Օրենսդիրները հաստատակամորեն աջակցում են Ուկրաինային, ասում են Ներկայացուցիչների պալատի և Սենատի ղեկավարները

Չորեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին հեռավար ուղերձով հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսում։ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս մասին հայտարարել են օրենսդիրներին ուղղված համատեղ նամակում, նշում է Ռոյթերսը: Նրանք ընդգծում են Ուկրաինային Կոնգրեսի աջակցության և այս երկրին ամեն տեսակի օգնության տրամադրման կարևորությունը՝ շեշտելով աջակցության կարևորությունն անվտանգության ոլորտում, ինչպես նաև տնտեսական և հումանիտար:

Նամակում նշվում է, որ «Կոնգրեսը մնում է հանձնառու՝ Ուկրաինային աջակցելու հարցում, որը ենթարկվել է Պուտինի դաժան ագրեսիային, և պատրաստակամ է միջոցներ ձեռնարկելուն, որոնք կվնասեն և կմեկուսացնեն Ռուսաստանի տնտեսությունը։

Զելենսկին ավելի շատ օգնություն է խնդում արևմտյան երկրներից՝օգտագործելով տեսաուղերձների շփման ձևը։ Նրա ելույթը Կոնգրեսում նախատեսված է չորեքշաբթի առավոտյան ժամը 9-ին:

Երեքշաբթի նա ելույթ կունենա Կանադայի խորհրդարանում: Զելենսկու անմիջական ծրագրերը ներառում են նաև ելույթ Իսրայելի Կնեսետում։ Ուկրաինայի նախագահը մարտի 5-ին արդեն զրուցել է ԱՄՆ օրենսդիրների հետ, երբ տեսազանգին մասնակցել են Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 280 անդամներ։ Այնուհետև Զելենսկին, ըստ զրույցի ներկաների հաղորդումների, «հուսահատորեն խնդրել է» ինքնաթիռներ տրամադրել ռուս օկուպանտների դեմ կռվելու համար։

Անցյալ հինգշաբթի Կոնգրեսը հաստատեց 13.6 միլիարդ դոլարի օգնությունն Ուկրաինային:

Փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ մի շարք պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ։ Այս պատժամիջոցներն ավելացվում են։ Օրինակ, անցած ուրբաթ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ը ձգտելու է դադարեցնել նորմալ առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այն նաև հայտարարել է ռուսական ծովամթերքի, օղու և ադամանդի ներմուծման արգելքի մասին ԱՄՆ և ԱՄՆ-ից Ռուսաստան շքեղ ապրանքների ներմուծման արգելքի մասին։ Անցած ուրբաթ օրը «ՎՏԲ» բանկի և «Ռոսիա» բանկի բարձրաստիճան պաշտոնյաները, Պետդումայի 12 պատգամավորները և Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի ընտանիքի անդամները ևս ենթարկվեցին անձնական պատժամիջոցների։

Նույն օրը Բայդենի հետ հեռախոսազրույցում Զելենսկին թվարկեց մի շարք լրացուցիչ միջոցներ, որոնք կարող են օգնել Ռուսաստանին կտրել միջազգային առևտրից։ Այս մասին հայտնում է Washington Post թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

Նախագահ Բայդենն ընդգծել է, որ ինքը Ուկրաինայի նախագահի հետ խոսում է «գրեթե ամեն օր», և որ «Միացյալ Նահանգները կանգնած է ուկրաինացիների կողքին, ովքեր խիզախորեն պայքարում են իրենց երկիրը պաշտպանելու համար, և նրանց սպասում է հաջողություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում