Ավարտվեց Հայաստանի Շոտոկան մարտարվեստի ազգային ֆեդերացիայի (WSKF) կողմից կազմակերպված Երևան քաղաքի 9-րդ բաց առաջնությունը, որին մասնակցում էին Կատա, Թիմային կատա, Կումիտե` Շոբու նիհո, Թիմային կումիտե` Շոբու նիհոն, Կումիտե` ջիու, Կիհոն` գոհոն կումիտե մրցաձևերում հանդես եկող թվով 350 մարզիկ մարզուհիներ։ Առաջնությունն անցավ ակտիվ մրցակցային մթնոլորտում, հաղթող մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով։
8-9 տարեկանների պայքարում -34 քաշային կարգում տպավորիչ ելույթով աչքի ընկավ Էրիկ Միրզոյանը, նվաճելով հաղթողի կոչումը։ 18+ տարիքային պայքարում հաղթող դարձավ Արամ Նազարյանը, իսկ թիմային Կատա ձևում առաջի տեղը գրավեց Չարենցավանը։









































